478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+31
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները Սոչիում կքննարկեն Լեռնային Ղարաբաղի խնդիրը
10:54
25 Հունվարի 2010

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը  երկուշաբթի Սոչիում կայանալիք հանդիպման ժամանակ կքննարկեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:

Այս հարցը ՌԴ նախագահը քննարկել է Մոսկվայում հունվարի 18-ին ՀՀ նախագահ Սերժ Սարսգյանի հետ ունեցած բանակցությունների ժամանակ: Այս խնդիրը նաև ուշադրության կենտրոնում էր հունվարի 19-21-ը Երևան և Բաքու ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Ռոբերտ Բրադտկեի (ԱՄՆ), Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա) և Յուրի Մերզլյակովի (ՌԴ) այցելությունների ժամանակ:

«Եռակողմ ձևաչափով կայանալիք հանդիպումը կոչված է հաստատել Ռուսաստանի մտադրությունը՝ շարունակել կողմերին ակտիվ միջնորդական աջակցության ցուցաբերումը՝ ղարաբաղյան հակամարտության խնդրի փոխընդունելի լուծում գտնելու նպատակով, այդ թվում նաև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում», - ասվում է տեղեկատվության մեջ:

Ինչպես նշում է մամուլի ծառայությունը, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ՌԴ սկզբունքային դիրքորոշումն է հակամարտության մասնակիցներին չպարտադրել դրսից որևէ դեղատոմս՝ ելնելով նրանից, որ վերջնական ընտրության համար գլխավոր պատասխանատվությունը պետք է կրեն ադրբեջանցիներն ու հայերը:

«Միաժամանակ Ռուսաստանը պատրաստ կլիներ աջակցել խնդրի լուծման այն տարբերակին, որն ընդունելի կլինի ներգրավված բոլոր կողմերի համար, իսկ փոխզիջումային պայմանավորվածության ձեռքբերման դեպքում՝ հանդես գալ հակամարտության կարգավորման երաշխավոր», - ասվում է տեղեկատվության մեջ:

Ռուսական կողմի կարծիքով՝ կենսունակ կլինի խնդրի այն լուծումը, որը թույլ կտա վերադարձնել Անդրկովկասի կայունությունն ու հանդարտությունը, իսկ հետհակամարտային ժամանակահատվածում կօգնի պահպանել այնտեղ պատմականորեն ձևավորված ուժերի հավասարակշռությունը:

«Սպասվում է, որ բացի ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրից պետությունների ղեկավարները կքննարկեն տարածաշրջանային համագործակցության հրատապ հարցեր (հաշվի առնելով հունվարի 1-ին մեկնարկած ԱՊՀ-ում ՌԴ-ի նախագահությունը), համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական հետևանքների հաղթահարմանն ուղղված միջոցառումները, որոնք ձեռնարկվում են տարածաշրջանային, ինտեգրացիոն միավորումների շրջանակներում, ինչպես նաև Կովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակը», - հաղորդում է մամուլի ծառայությունը:

Նախորդ ուրբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտնեցին, որ Երևան և Բաքու կատարած այցի ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին փոխանցել են  ղարաբաղյան հակամարտության կարգավորման «մադրիդյան սկզբունքների» նորացված տարբերակը, որը պարունակում է բազային սկզբունքների վերջին ձևակերպումները:

Սոչիում հանդիպման նախաշեմին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ 2010թ. ղարաբաղյան բանակցություններում որևէ բեկում չի ակնկալում: Թեև, նրա խոսքերով, եթե ադրբեջանական կողմը ավելի կառուցողական մոտեցում ցուցաբերի, այն ժամանակ հնարավոր է, որ տեղաշարժեր լինեն:

ՀՀ ԱԳՆ ղեկավարը շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի նախագահին այն ջանքերի համար, որ նա գործադրում է այս հիմնախնդրի լուծմանն ուղղված ջանքերին աջակցություն ցուցաբերելու առումով: Նա հիշեցրեց, որ 2009թ. բավական ինտենսիվ բանակցությունների տարի էր ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցությունների առումով:

Ընդհանուր առմամբ անցյալ տարի տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վեց հանդիպում՝ կազմակերպված  եռանախագահների կողմից կազմակերպված եւ երեք եռակողմ հանդիպում` Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ: Այդ տարի այդ ձևաչափով ղեկավարները կհանդիպեն առաջին անգամ:

Սարգսյանի և Ալիևի վերջին հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 22-ին Մյունխենում:

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: