480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-թուրքական արձանագրություններում վերապահումներ մտցնելը Հայաստանի շահերի պաշտպանության երաշխիքն է. ՀՅԴ
15:21
22 Հունվարի 2010

Հայ-թուրքական արձանագրություններում վերապահումների մտցնումն ու օրենսդրորեն հաստատումը Հայաստանի ազգային շահերի պաշտպանության երաշխիքն է, ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Դաշնակցության խորհրդարանական խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը:

«Հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ՍԴ որոշման օրենսդրական ամրապնդումը թույլ է կտա ասել, որ միջազգային իրավունքի տեսակետից Հայաստանի ազգային շահերին երաշխիքներ են նախատեսված», - ասաց Մինասյանը:

Նրա խոսքերով, սկզբից էլ պարզ էր, որ արձանագրություններն անհրաժեշտ էր կամ չվավերացնել, կամ վավերացնել վերապահումներով: Հակառակ դեպքում Հայաստանը կզրկվի ազգային շահերի նկատմամբ սպառնալիքներից պաշտպանվածության երաշխիքներից:

Մինասյանն ընդգծեց, որ Դաշնակցությունը ձգտում է, որպեսզի Ցեղասպանության, Կարսի պայմանագրի և ղարաբաղյան հակամարտության մասին կետերի վերաբերյալ ՀՀ ՍԴ-ի որոշումներն օրենսդրորեն հաստատվեն վերապահումներով՝ միջազգային իրավունքի շրջանակներում: Նա ասաց, որ 1961թ.-ի Վիեննայի կոնվենցիայի համաձայն՝ վերապահումները կարող են միջազգային երկկողմ պայմանագրերի մաս կազմել:

«Այդ դեպքում մենք կվերականգնենք Հայաստանի միջազգային հեղինակությունը», - ասաց Մինասյանը՝ հայտարարելով, որ հարաբերությունների կարգավորման գործընթացի ամենասկզբից Հայաստանը պարտվողի կարգավիճակում էր և մեկը մյուս ետևից սխալներ էր թույլ տալիս:

Նրա խոսքերով, ՍԴ-ի որոշման օրենսդրական հաստատումը թույլ կտա կարգավորել իրավիճակը՝ հօգուտ Հայաստանի: Միաժամանակ Մինասյանը նշեց, որ այն փաստը, որ որոշ քաղաքական գործիչներ դատարանի որոշումը համարում են ուղղված պետական ներքին օգտագործման, վնասում է Հայաստանի ազգային շահերին:

«Թուրքիայի կողմից ՍԴ-ի որոշման շուրջ նման իրարանցումը սպասելի էր: Ինչը չի կարելի ասել որոշ հայ քաղաքական գործիչների արձագանքի մասին, ովքեր դատարանի վճիռը գնահատում են որպես ներքին օգտագործման փաստաթուղթ կամ հայտարարություն», - ասաց նա:

Մինասյանը հայտարարեց, որ ՍԴ-ն պարտավորվել է չհրաժարվել իր որոշումից, իսկ հարցն այն է՝ կհետևի՞, արդյոք, խորհրդարանական մեծամասնությունը այդ որոշմանը:

Նա տեղեկացրեց, որ այդ հարցի շուրջ օրինագիծը կներկայացվի ԱԺ երկու օրից:

Հայաստանի և Թուրքիայի՝ մինչև վերջին ժամանակները բավականին լարված հարաբերությունները սկսեցին կարգավորվել, երբ երկու երկրի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»:

ՀՀ Սահմանադրական դատարանը 2009թ. հունվարի 12-ին երկրի Սահմանադրությանը համապատասխանող ճանաչեց «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» ու «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրություններում ամրագրված պարտավորությունները:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների՝ Սահմանադրությանը համապատասխան ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական Դատարանի որոշումը պարունակում է արձանագրությունների տառին և ոգուն չհամապատասխանող նախապայմաններ և սահմանափակող դրույթներ։

Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի՝ հունվարի 20-ին նախազգուշացրեց այն մասին, որ Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների նորմալացման գործընթացը կարող է խափանվել, եթե ՀՀ ՍԴ չվերանայի երկու երկրների միջև արձանագրությունների շուրջ իր որոշումը՝ ստորագրված անցյալ տարվա հոկտեմբերին Շվեյցարիայում: -0-    

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: