481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+14
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանն առաջին անհրաժեշտության դեղորայքի գների պետական կարգավորում կներդնի. ՏՄՊՊՀ
14:44
22 Հունվարի 2010

Հայաստանում առաջին անհրաժեշտության դեղորայքի գների պետական կարգավորում կներդրվի, ուրբաթ լրագրողներին ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:

ՏՄՊՊԳ-ն 2009 թ.-ի դեկտեմբերի 21-ին որոշում է ընդունել տուգանք կիրառել մի շարք դեղորայքային ընկերությունների նկատմամբ՝ հակամրցակցային համաձայնության գալու և գների անհիմն բարձրացման համար: Վարչական գործը հարուցվել է ԶԼՄ-ներում տեղ գտած բազմաթիվ հրապարակումների և 2009 թ.-ի սեպտեմբերից նոյեմբերն ընկած ժամանակահատվածում դեղորայքի գների կտրուկ բարձրացման մասին քաղաքացիների դիմում-բողոքների հիման վրա:

Հանձնաժողովի նախագահի խոսքերով՝ նման հակամրցակցային համաձայնություններից խուսափելու համար աշխարհի շատ երկրներում ներմուծվում է հիմնական դեղորայքների գների պետական կարգավորում:

Նա նշեց, որ օրինակ Ռուսաստանում 2010 թ.-ի հունվարից ներմուծվել է շուրջ 5 հազար անուն դեղորայքի գների պետական կարգավորում:

«Վերլուծելով դեղորայքի տեղական շուկան՝ ՏՄՊՊՀ-ն ևս հանդես է եկել Հայաստանում առաջին անհրաժեշտության դեղամիջոցների գների պետական կարգավորման ներդրման նախաձեռնությամբ, ինչի կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարարությունն արդեն համապատասխան օրենսդրական փաթեթ է մշակում», - ասաց Հարությունյանը:

Հայաստան դեղորայքի ներկրման ծավալը 2009 թ.-ի տասը ամիսների ընթացքում կազմել է 60,38 միլիոն դոլար՝ ողջ 2008 թ.-ի 83,93 միլիոն դոլարի համեմատ:

2009 թ.-ի 10 ամիսների ընթացքում հայկական դեղամիջոցների արտադրության ծավալն ավելացել է 113 միլիոն դրամով և կազմել է 1,737 միլիարդ դրամ: 2009 տասը ամիսների ընթացքում հայկական դեղամիջոցների արտահանման ծավալը կազմել է 2,78 միլիոն դոլար՝ ողջ 2008 թ.-ի 3,46 միլիոն դոլարի համեմատ: Հայաստանում ընդհանուր առմամբ գործում է դեղամիջոցներ արտադրող 12 ձեռնարկություն:

Հայկական շուկայում ներկայացված բոլոր ղեղամիջոցների միայն 14 տոկոսը կամ 445 անունն է արտադրվում երկրի ներսում, միաժամանակ 22 տոկոսը կամ 718 անունը ներկրվում է ԱՊՀ երկրներից, իսկ մնացած 64 տոկոսը՝ այլ երկրներից:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: