483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
Գարեգին Երկրորդը ՈւԺՄՄՀ-ի մրցանակի գումարը կփոխացնի Երևանում ռուսական եկեղեցու կառուցմանը
11:09
22 Հունվարի 2010

Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը խնդրել է Ուղղափառ ժողովուրդների միասնության միջազգային հիմնադրամի (ՈւԺՄՄՀ) կողմից իրեն հանձնված մրցանակի գումարը փոխանցել Երևանում նոր ուղղափառ եկեղեցու կառուցման հիմնադրամին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը:

Մրցանակակիրների պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել հինգշաբթի Մոսկվայի Քրիստոս Փրկչի տաճարի Եկեղեցական Ժողովների սրահում: Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը նաև մրցանակները հանձնել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևին, սերբ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցային և Նյու Յորքի Սուրբ Վլադիմիրի հոգևոր ճեմարանի ներկայացուցիչներին:

Դիպլոմից և հուշամեդալից բացի ՈւԺՄՄՀ-ի յուրաքանչյուր մրցանակն ունի նաև դրամական բաղկացուցիչ՝ 20-50 հազար դոլար:

«Ուրախ ենք տեղեկացնել, որ Երևանում սկսվել են նոր ռուսական ուղղափառ եկեղեցու կառուցման աշխատանքները, ինչի կապակցությամբ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին խնդրում ենք մեր դրամական մրցանակը փոխանցել եկեղեցու կառուցման հիմնադրամին», - մրցանակաբաշխության արարողության ժամանակ հայտարարել է Գարեգին Երկրորդը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը պարգևատրվել է 2009 թ.-ին Ալեքսեյ Երկրորդ Պատրիարքի անունը կրող ՈւԺՄՄՀ-ի մրցանակով «Ուղղափառ ժողովուրդների միաբանության ամրապնդման գործում ականավոր գործունեության, հասարակության կյանքում քրիստոնեական արժեքների հաստատման և տարածման համար»:

ՈւԺՄՄՀ-ի մրցանակներն ամեն տարի հանձնվում են պետությունների, կառավարությունների և խորհրդարանների ղեկավարներին, ուղղափառ եկեղեցիների առաջնորդներին, խոշոր հասարակական առաջնորդներին և մշակույթի գործիչներին «պետությունների՝ արևելաքրիստոնեական ավանդույթների համատեքստում պատմականորեն ձևավորված տնտեսական և քաղաքական կապերի ամրապնդման գործում կատարած մեծ ներդրման, ուղղափառ հասարակության կյանքում քրիստոնեական բարոյականության բարձր նորմերի հաստատման համար»:

2009 թ.-ի մրցանակը կրում է Ռուս ուղղափառ եկեղեցու նախկին պատրիարք Ալեքսեյ Երկրորդի անունը, ով գլխավորել է Ուղղափառ ժողովուրդների միասնության հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը ստեղծման պահից՝ 1995 թ.-ից մինչև իր կյանքի վերջը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։