482.25
+0.32
566.07
-3.09
8.39
+0.02
+7
Եղանակը Երևանում
Հայ
Եվրոպայի հայերը դատապարտում են հայ-թուրքական արձանագրությունների առնչությամբ Անկարայի հայտարարությունները
19:50
21 Հունվարի 2010

Եվրոպայի հայկական միությունների ֆորումը (ԵՀՄՖ) խստորեն դատապարտում է Թուրքիայի վարչապետի և ԱԳ նախարարի վերջերս կատարած հայտարարությունները՝ կապված ՀՀ Սահմանադրական դատարանի հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ որոշման հետ՝ գնահատելով այդ քայլը որպես հայ-թուրքական արձանագրություններից հրաժարվելու փորձ:  

Հայաստանի և Թուրքիայի՝ մինչև վերջին ժամանակները բավականին լարված հարաբերությունները սկսեցին կարգավորվել, երբ երկու երկրի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»:

ՀՀ Սահմանադրական դատարանը 2009թ. հունվարի 12-ին երկրի Սահմանադրությանը համապատասխանող ճանաչեց «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» ու «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրություններում ամրագրված պարտավորությունները:

Թուրքիայի վարչապետ Թայիպ Էրդողանը հունվարի 20-ին զգուշացրել է, որ Երևանի ու Անկարայի միջև հարաբերությունների նորմալացման գործընթացը կարող է ընդհատվել, եթե ՀՀ ՍԴ-ն չվերանայի երկու երկրների միջև արձանագրությունների առնչությամբ իր որոշումը՝ ստորագրված անցյալ տարվա հոկտեմբերին Շվեյցարիայում:

«ԵՀՄՖ-ն կանի այն ամենը, ինչ անհրաժեշտ է Թուրքիայի իշխանությունների անվճառական քայլերը Եվրոպայում ներկայացնելու և մեկնաբանելու ուղղությամբ: Մոտակա ժամանակահատվածում Թուրքիայի խորհրդարանի կողմից վերոհիշյալ արձանագրությունները չվավերացնելու դեպքում կատարված աշխատանքը վիժեցնելու պատասխանտվությունն ամբողջովին դրվելու է թուրքական իշխանությունների վրա՝ դրանից բխող ողջ հետևանքներով հանդերձ»,- ասվում է Ֆորումի կողմից «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրված հաղորդագրության մեջ:

Փաստաթղթում նշվում է նաև, որ ԵՀՄՖ-ն լիովին սատարում է ՀՀ նախագահի և ԱԳ նախարարի կողմից կատարված քայլերը՝ հայ-թուրքական արձանագրությունների սահմանադրական դատարանի հաստատած տարբերակով աշխատելու ուղղությամբ:

«ԵՀՄՖ նախագահությունը կարծում է, որ ՀՀ-ն կատարում է բոլոր այն պարտականությունները, որոնք նախատեսված էին ստորագրված արձանագրություններով»,- նշվում է հայտարարության մեջ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: