481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+21
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիան երբեք չի վավերացնի հայ-թուրքական արձանագրություններն առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման. ՀՀ նախկին արտգործնախարար
15:01
21 Հունվարի 2010

Թուրքիան երբեք չի վավերացնի հայ-թուրքական արձանագրություններն առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման կամ առանց այդ գործընթացում որոշակի տեղաշարժերի ձեռքբերման, հինգշաբթի լրագրողներին ասաց ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:

«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը սերտորեն կապված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման կամ հօգուտ Թուրքիայի այդ ուղղությամբ որոշակի առաջընթացի ձեռքբերման հետ», - ասաց Արզումանյանը:

Նրա խոսքերով, Թուրքիան սկզբից էլ չէր պատրաստվում վավերացնել արձանագրությունները, այդ պատճառով փաստաթղթերի ստորագրումից անմիջապես հետո Թուրքիայի ղեկավարությունը սկսեց շաղկապել հայ-թուրքական հարաբերությունների առաջընթացը ղարաբաղյան խնդրի հետ:

Քաղաքական գործիչը նշեց, որ Թուրքիան փաստաթղթերը չվավերացնելու համար օգտագործելու է բոլոր հնարավորությունները՝ ընտրելով տարբեր առիթներ:

«Նմանօրինակ և միաժամանակ անհեթեթ առիթ դարձավ ՀՀ ՍԴ որոշմանը  արձանագրությունների բովանդակությունը չհամապատասխանելու մասին Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունը», - ասաց Արզումանյանը:

Հայաստանի և Թուրքիայի՝ մինչև վերջին ժամանակները բավականին լարված հարաբերությունները սկսեցին կարգավորվել, երբ երկու երկրի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»:

ՀՀ Սահմանադրական դատարանը 2009թ. հունվարի 12-ին երկրի Սահմանադրությանը համապատասխանող ճանաչեց «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» ու «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրություններում ամրագրված պարտավորությունները:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների՝ Սահմանադրությանը համապատասխան ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական Դատարանի որոշումը պարունակում է արձանագրությունների տառին և ոգուն չհամապատասխանող նախապայմաններ և սահմանափակող դրույթներ։

Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի՝ հունվարի 20-ին նախազգուշացրեց այն մասին, որ Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների նորմալացման գործընթացը կարող է խափանվել, եթե ՀՀ ՍԴ չվերանայի երկու երկրների միջև արձանագրությունների շուրջ իր որոշումը՝ ստորագրված անցյալ տարվա հոկտեմբերին Շվեյցարիայում: -0-    

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: