484.96
+0.3
573.47
-1.05
8.22
-0.04
+1
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում բիզնես-կենտրոնի մշակման հայեցակարգի առաջին մրցույթի արդյունքները կամփոփվեն հունվարի 24-ին
17:09
20 Հունվարի 2010

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Նախկին Երիտասարդական Պալատի տեղում կառուցվելիք միջազգային բիզնես-կենտրոնի ճարտարապետական հայեցակարգի մշակման միջազգային առաջին բաց մրցույթի արդյունքները կամփոփվեն հունվարի 24-ին Երևանում, Մոսկվայի Տանը, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց ծրագրի ղեկավար, ճարտարապետ Լևոն Վարդանյանը։ Մրցույթը հայտարարվել է 2009 թվականի հոկտեմբերի 8-ին։

«Մրցույթին մասնակցել է շուրջ 1145 ճարտարապետ՝ աշխարհի ավելի քան 71 երկրից, այդ թվում՝ Ռուսաստանից, Ճապոնիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Հունաստանից, Իսպանիայից, Իտալիայից, Գերմանիայից։ Աշխատանքների ընդունումը կավարտվի հունվարի 15-ին»,- ասաց Վարդանյանը։

Յոթ հոգուց բաղկացած մրցույթի ժյուրի կազմում են, մասնավորապես, Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, «Ավանգարդ Մոթորս» ընկերության նախագահ Էդվարդ Ավետիսյանը, Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը։

Ծրագրի ղեկավարի խոսքերով, մրցույթի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 115 հազար դոլար։ Ներկայացրած լավագույն նախագիծը կարժանանա 70 հազար դոլար մրցանակի, երկրորդ տեղի համար կտրվի 30 հազար դոլար, երրորդ տեղը զբաղեցրած նախագծի հեղինակները կստանան 15 հազար դոլար։

«Միջազգային բաց մրցույթը հայտարարվել է Երիտասարդական Պալատի նախկին շենքի նշանակությունը նկատի առնելով»,- նշեց Վարդանյանը։

Ըստ նրա, Երիտասարդական Պալատը, որը ապամոնտաժվել է 2004 թվականին, չէր համապատասխանում ներկայիս միջազգային չափորոշիչներին և բարոյապես ու ֆիզիկապես հնացել էր։

Վարդանյանը հույս հայտնեց, որ մրցույթը նոր ավանդություն կմտցնի, և հետագայում Հայաստանի ճարտարապետական բոլոր կարևորագույն օբյեկտները կկառուցվեն ճարտարապետական բաց մրցույթի արդյունքներով ընտրված նախագծերի հիման վրա։

Ծրագրվում է, որ մոտ 4,5 հա ընդհանուր տարածքով բիզնես-կենտրոնը, որը տեղակայված է մայրաքաղաքի կենտրոնում, կներառի նաև «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցային համալիրը:

«Ավանգարդ Մոթորս» ընկերության նախագահ Էդվարդ Ավետիսյանի խոսքով, 2006թ. ընկերությունը 30 տարով կառավարելու մասին պայմանագիր է կնքել ամենախոշոր օպերատորներից մեկի՝ «Ինտերկոնտինենտալի» հետ, որն ամբողջ աշխարհում հյուրանոցային համալիրների (ավելի քան 4 հազար) ցանց ունի:

Երիտասարդական պալատի համալիրը, որը պատկանում էր ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը, սեփականաշնորհվել է 2004թ. հունվարին «Ավանգարդ մոթորս» ընկերության կողմից, որը ամերիկագերմանական «Դայմլեր քրայսլեր» ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է:

Ավետիսյանի խոսքով, նոր շենքի բարձրությունը (100մ-ից ոչ պակաս) կգերազանցի նախորդինը:

Նրա խոսքով, ժյուրին աշխատանքը կսկի հինգշաբթի՝ հունվարի 21-ին, մրցույթի արդյունքները կհայտարարվեն հունվարի 24-ին, 12:00-ին, Մոսկվայի տանը:

«Չի բացառվում, որ երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած նախագծերի որոշ մասնիկներ օգտագործվեն շինարարության ընթացքում»,- ասաց Ավետիսյանը:

Մրցութային հանձնաժողովի անդամ, AIA – 2009 մրցանակային մեդալակիր Մակոտո Վատանաբեն իր հերթին նշեց, որ հաղթողին ընտրելու ժամանակ հաշվի կառնվեն հետևյալ կարևոր ասպեկտները՝ մշակույթ, տեխնոլոգիա, սեյսմակայունություն:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։
20:26
27 Նոյեմբերի 2017
Հանրապետության քաղաքացիները կզգան Հայաստան–ԵՄ համաձայնագրի օգուտը. Սվիտալսկի
Հայաստանի քաղաքացիները ժամանակի ընթացքում կզգան Հայաստան–Եվրամիություն համաձայնագրի օգուտը։
19:29
24 Նոյեմբերի 2017
Հայաստանն ու ԵՄ–ն ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը. ԼՐԱՑՎԱԾ
Փաստաթուղթը ձևավորում է նոր հարթակ Հայաստան–ԵՄ քաղաքական և տնտեսական համագործակցության ամրապնդման համար: