480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը պարգևատրել է Լենինգրադի վետերաններին
15:34
20 Հունվարի 2010

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը չորեքշաբթի Լենինգրադի բլոկադան վերապրած և քաղաքի պաշտպանությանը մասնակցած հայաստանաբնակ վետերաններին Լենինգրադի բլոկադայի վերացման 65-ամյակին նվիրված Հուշամեդալով պարգևատրման հանդիսավոր արարողությունը։

Հանդիսավոր արարողությանը մասնակցեցին Հայրենական Մեծ Պատերազմի վետերաններ, Լենինգրադի բլոկադայի վկաներ, ինչպես նաև Հայաստանի Վետերանների խորհրդի ղեկավարությունը, Ռուսաստանյան 102-րդ բազայի հրամանատարությունը, Հայաստանում Ռուսաստանի Ռազմական կցորդի աշխատակազմի ներկայացուցիչներ և դեսպանության աշխատակիցներ։

Հայրենական Մեծ Պատերազմի վետերաններին «բլոկադան վերապրածներին» մեդալները հանձնեց Հայաստանում ՌԴ Արտակարգ և Լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն։

«Դուք հյուրեր չեք դեսպանությունում, դուք մեր հարազատներն եք։ Ինձ համար մեծ պատիվ է ընդունել ձեզ մեր դեսպանությունում և գոնե ինչ-որ ձևով պատվել ձեր հերոսության համար»,- ընդգծեց դեսպանը։
 
Նա ավելացրեց, որ բլոկադայի մեջ գտնվող Լենինգրադն իր համար շատ նուրբ թեմա է, քանի որ իր ծնողները նույնպես վերապրել են քաղաքի բլոկադան, և հաճախ պատմել դրա մասին։

Հուշամեդալներ հանձնվեցին Էռնեստ Նուրիջանյանին և Մինաս Հովհաննիսյանին, ում փոխարեն մեդալը ստացավ նրա թոռը, քանի որ վետերանն առողջական վիճակից ելնելով չկարողացավ գալ դեսպանություն։

Բացի այդ, Էռնեստ Նուրիջանյանին, Նինա Ստեփանյանին և Հենրիետա Մխիթարյանին Սանկտ Պետերբուրգի կառավարության անունից հանձնվեցին հրավերներ և ավիատոմսեր՝ մասնակցելու Սանկտ-Պետերբուրգում հունվարի վերջին կայանալիք Լենինգրադ բլոկադայից ազատագրելու 66-ամյակին նվիրված տարեդարձի հանդիսավոր արարողությանը։

Բոլոր վետերաններին հանձնվեցին Հայաստանում ռուսական ռազմական կազմի ղեկավարության և Երևանում Սանկտ Պետերբուրգի Տեղեկատվական կենտրոնի կողմից պատրաստած նվերներ։

Դեսպանության աշխատակիցները հայտնեցին նաև, որ առաջիկայում բլոկադան վերապրած ևս 13 հայ վետերաններ կստանան հուշամեդալներ, և այդ հարցը ներկայում Սանկտ Պետերբուրգի իշխանությունների քննարկման փուլում է։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։