478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+20
Եղանակը Երևանում
Հայ
Արտահանումը Ռուսաստանից դեպի Հայաստան 2009 թ.-ի արդյունքներով կկրճատվի 14 տոկոսով, իսկ ներկրումը՝ 50 տոկոսով. Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցիչ
15:02
20 Հունվարի 2010

Ռուսաստանից դեպի Հայաստան արտահանումը 2009 թ.-ի արդյունքներով կկրճատվի 14 տոկոսով, իսկ ներկրումը՝ 50 տոկոսով, չորեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Ալեքսանդր Զայցևը:

Նրա խոսքերով՝ ռուսական վիճակագրական ծառայության 2009 թ.-ի 11 ամիսների տվյալների համաձայն՝ երկրների միջև ընդհանուր ապրանքաշրջանառությունը կազմել է 643 միլիոն դոլար, ընդ որում ռուսական արտահանումը կազմել է 544 միլիոն դոլար, ներկրումը՝ 99 միլիոն դոլար:

Նա նշեց, որ կանխատեսումների համաձայն՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2009 թ.-ի արդյունքներով կկրճատվի 20 տոկոսով և կկազմի 707 միլիոն դոլար, ընդ որում Հայաստան իրականացված ռուսական արտահանման անկումը տարվա արդյունքով կկազմի շուրջ 14 տոկոս, ինչը գումարային արտահայտմամբ կազմում է 600 միլիոն դոլար, իսկ հայկական արտահանման գծով կարձանագրվի 50 տոկոսի անկում, և ցուցանիշը կկազմի 110 միլիոն դոլարից ոչ ավելի:

Զայցևը նշեց, որ 2009 թ.-ի ընթացքում երկրների միջև ապրանքաշրջանառության կրճատման հիմնական պատճառը համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունն է:

«Ապրանքաշրջանառության անկման ամենազգալի թիվը դեպի Ռուսաստան հայկական արտահանման ծավալների անկումն է, դա հիմնականում գյուղատնտեսական հումքի ապրանքախումբն է և վերամշակման ապրանքները, որտեղ անկումը կազմել է շուրջ 50 տոկոս, և դա հիմնականում արտացոլվել է կոնյակի մատակարարման ծավալների վրա», - ասաց առևտրային ներկայացուցիչը:

Միաժամանակ, նրա խոսքերով, ռուսական արտահանման մեջ ամենաքիչ անկումը բաժին է ընկել հանքային ապրանքներին, որի մեջ ներառված են հումքային ապրանքները, որտեղ անկումը կազմել է ընդամենը 7 տոկոս:

Ինչ վերաբերում է ապրանքաշրջանառության վերականգնման վերաբերյալ կանխատեսումներին, ապա նրա խոսքերով՝ մինչճգնաժամային տարվա ցուցանիշներին վերադառնալը, երբ ապրանքաշրջանառությունը կազմում էր շուրջ 1 միլիարդ դոլար, հնարավոր է միայն 2012 թ.-ին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: