485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-6
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական ընդդիմադիր թերթի դատապարտված խմբագիրը հայտարարում է դատակավարության քաղաքական ենթատեքստի մասին
11:12
20 Հունվարի 2010

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. «Հայկական ժամանակ» ընդդիմադիր թերթի դատապարտված խմբագիր Նիկոլ Փաշինյանը հայտարարում է իր դեմ հարուցված քրեական գործի և դատավարության քաղաքական ենթատեքստի մասին:

Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը երեքշաբթի «Հայկական ժամանակ» ընդդիմադիր թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանին դատապարտել է յոթ տարի ազատազրկման:

«Իմ նկատմամբ ծայր առած հետապնդումը պատվիրված է ՀՀ-ում իշխանությունը բռնազավթած ավազակախմբի և անձամբ նախագահի պաշտոնը յուրացրած Սերժ Սարգսյանի կողմից և զուրկ է որևէ իրավական հիմնավորումից» - ասվում է «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված Փաշինյանի հայտարարության մեջ:

Փաշինյանի կարծիքով՝ դատարանում չի հետազոտվել ոչ մի փաստ, որը կապացուցեր նրա մեղավորությունը 225-րդ հոդվածի (զանգվածային անկարգություններ) հատկանիշներով:

«Մեղադրող կողմի ներկայացրած առանց բացառության բոլոր «ապացույցները» եղել են շինծու, մտացածին: Իմ պաշտպանները և ես դատարանին ենք ներկայացրել իմ անմեղությունն ապացուցող բազմաթիվ ապացույցներ, որոնք, փաստորեն, արհամարհվել են դատարանի կողմից», - հայտարարում է ընդդիմադիր լրագրողը:

Նա նաև ընդգծում է, որ  դատարանը հաշվի չի առել ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով ամրագրված նախադեպային իրավունքը, քանի որ մինչ օրս մարտի 1-ի դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում 225-րդ հոդվածի առաջին մասով դատարանի կողմից մեղավոր ճանաչված բոլոր քաղաքական հալածյալները դատապարտվել են առավելագույնը 5 տարվա ազատազրկման:

Փաշինյանը մեղավոր է ճանաչվել 2007 թ.-ի հոկտեմբերի 23-ին ոստիկանության աշխատակցի դեմ կյանքին վտանգ չսպառնացող բռնություն կիրառելու և մի խումբ անձանց հետ Երևանում 2008 թ.-ի մարտի 1-2-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ:

Միաժամանակ դատարանը Փաշինյանին մեղավոր է ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի առաջին մասով («Զանգվածային անկարգություններ կազմակերպելը»), նա  դատապարտվել է 7 տարի ազատազրկման, և պատիժը պետք է կրի ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հաստատությունում:

Հայկական ընդդիմությունը՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ով իր թեկնածություններ էր դրել 2008 թ.-ի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին և պարտվել էր, 2008 թ.-ի փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում հանրահավաք էր անցկացնում՝ բողոքելով քվեարկության արդյունքների դեմ: 2008 թ.-ի մարտի 1-2-ին բողոքի ցույցերը վերածվեցին անկարգությունների և իրավապահ մարմինների հետ ցուցարարների բախումների, ինչի արդյունքում տասը մարդ զոհվեց, երկու հարյուրից ավելին վիրավորվեց:

2008 թ.-ի մարտի 1-2-ի իրադարձություններից հետո Փաշինյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել: Նա հանձնվեց ոստիկանության 2009 թ.-ի հուլիսի 1-ին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։
12:27
20 Դեկտեմբերի 2016
Լավրովը նշել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության նպատակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության նպատակը Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների խաթարումն է։