482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
Բաքվի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջը կարող է խանգարել ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացին. ՀՀԿ
18:49
19 Հունվարի 2010

Բաքվի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջը կարող է խանգարել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

«Քանի որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը շարժվում է խաղաղ ճանապարհով և ԵԱՀԿ ՄԽ-ին համապատասխան, ես կարծում եմ, որ այս գործընթացում ցանկացած շեղում կարող է որոշակ առումով ազդել բանակցային գործընթացի վրա: Սակայն համաշխարհային հանրությունը պետք է իմանա, որ այդ ժամանակ Բաքվում սպանվել է 350 հայ բացառապես այն պատճառով, որ նրանք հայ էին», - ասաց Շարմազանովը՝ պատասխանելով այն հարցին, թե Հայաստանի ղեկավարությունը մինչ օրս չի բարձրացնում 1990 թ.-ին Բաքվում Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման և ճանաչման հարցը:

Նրա խոսքերով՝ այն ինչ տեղի է ունեցել Բաքվում 1990 թ.-ին, ողջ մարդկության դեմ ուղղված ոճրագործություն է:

«Դա ակնհայտ հանցագործություն է, որը կատարվել է ազգային պատկանելության հողի վրա: Այդ ամենը 1905 և 1915 թ.-ին Բաքվում թուրք թաթարների վարած քաղաքականության շարունակությունն է», - հավաստիացրեց պատգամավորը:

Նրա խոսքերով՝ հայերը տեղի ունեցածից պետք է դաս քաղեն՝ «ինքնապաշտպանությունը պետք է նրանց կրոնը լինի», այդ պատճառով պետք է ուժեղ և համախմբված լինել՝ հարկ եղած դեպքում պատասխան տալու համար հակառակորդի այն բոլոր չարագործություններին, որոնք ուղղված են ողջ մարդկության դեմ:

«Մենք տեսնում ենք, որ նման քաղաքականությունը մինչ օրս շարունակվում է, ինչի ապացույցն են ադրբեջանական իշխանությունների ամենօրյա ռազմատենչ հայտարարությունները: Այս կապակցությամբ մենք պարտավոր ենք պատասխանել ինչպես գաղափարախոսական, այնպես էլ տեղեկատվական ոլորտներում», - ասաց նա:

Միաժամանակ Շարմազանովը նշեց, որ ցեղասպանության և էթնիկ զտումների կանխարգելման համար պետք է գոյություն ունենա պատժի մթնոլորտ:

«Համաշխարհային հանրությունը պետք է հստակ, համարժեք պատասխան տա այդ գործողություններին, որպեսզի մեղավորները պատժվեն», - ընդգծեց նա:

Բաքվի հայկական ջարդերը սկսվել էին 1990թ. հունվարի 13-ին ու շարունակվել 7 օր: Հայաթափության նպատակաուղղված քաղաքականության արդյունքում այնտեղ բնակվող 300 հազար հայերից գրեթե բոլորը լքեցին քաղաքը: Ըստ Human Rights Watch-ի զեկուցող Ռոբերտ Քուշենի, «ջարդերը տարերային չէին, քանի ջարդարարներն ունեին հայերի ցուցակներն ու հասցեները»: Ջարդերը շարունակվեցին այնքան ժամանակ, մինչև Բաքու մտավ խորհրդային զորքը:-0-   

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: