486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի և Բուլղարիայի արտգործնախարարությունները զգալի առաջընթաց են արձանագրում երկկողմ համագործակցության զարգացման գործում
15:33
19 Հունվարի 2010

Հայաստանի և Բուլղարիայի արտգործնախարարությունները զգալի առաջընթաց են արձանագրում բոլոր ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացման գործում:

Այս մասին հայտարարվել է երկու երկրների արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների ընթացքում, որոնք տեղի են ունեցել նախօրեին Սոֆիայում՝ Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Կարինե Ղազինյանի և Բուլղարիայի արտգործնախարարի տեղակալ Մարին Ռայկովի գլխավորությամբ:

 

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, կողմերը քննարկել են միջազգային և տարածաշրջանային զարգացումներին, Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրի իրականացմանը, միջազգային կազմակերպություններում երկու երկրների գործակցությանը և Սևծովյան տարածաշրջանում երկկողմ և բազմակողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:

Հայկական կողմը կարևորել է Արևելյան գործընկերության հռչակագրում ամրագրված «անվտանգ միջավայրում քաղաքացիների ազատ տեղաշարժի և մուտքի արտոնագրի ռեժիմի ազատականացմանը» վերաբերող դրույթի իրականացումը:

Նշվել է, որ ԵՄ հարևանության քաղաքականության շրջանակում արդեն իսկ հաստատված ԵԽ գործողությունների ծրագրին Հայաստանի ներգրավվածությունը հնարավորություն կընձեռի առավել սերտ համագործակցություն հաստատել ԵՄ հետ, նաև` ինտեգրվել եվրոպական ներքին շուկային:

 

Անդրադառնալով քաղաքական, առևտրատնտեսական, գիտամշակութային բնագավառներում Հայաստանի և Բուլղարիայի գործակցությանը` կողմերը նշել են, որ զգալի առաջընթաց է գրանցվել հատկապես գիտամշակութային ոլորտում, և արդեն այս տարի հունիսին Բուլղարիայում կմեկնարկի «Հայաստանի մշակույթի տարի» փառատոնը:

 

Կողմերը մտքեր են փոխանակել նաև երկու երկրներում իրականացվող բարեփոխումների, հարևանների հետ ունեցած հարաբերությունների, արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի, նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:

 

Նույն օրը Բուլղարիայի արտաքին գործերի նախարարությանն առընթեր դիվանագիտական ինստիտուտում Ղազինյանը հանդես է եկել դասախոսությամբ` «Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը և տարածաշրջանային համագործակցությունը» թեմայով:

Նախարարի տեղակալը հարցազրույց է տվել նաև բուլղարական «CROSS» լրատվական գործակալությանը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։