480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+30
Եղանակը Երևանում
Հայ
Շվեյցարիան 2009 թվականին ապաստան տրամադրելու 90 հարցում է ստացել Հայաստանի քաղաքացիներից
11:01
19 Հունվարի 2010

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Շվեյցարիան 2009 թվականին ապաստան տրամադրելու 90 հարցում է ստացել Հայաստանի քաղաքացիներից, հաղորդում է «Մեր թերթը» շվեյցարական պորտալը՝ հղում անելով Շվեյցարիայի միգրացիայի դաշնային ծառայությանը (ODM)։ Պարբերականի տվյալների համաձայն, ներկայում բավարարվել է Հայաստանի քաղաքացիների միայն մեկ խնդրանք։

Բացի այդ, 19 հարցում է ստացվել Ադրբեջանի փախստականներից (մեկ դրական պատասխան՝ 7 դեպքում), 76 հարցում՝ Բելառուսից, 15-ը՝ Ղազախստանից, 6-ը՝ Ղրղզստանից (տրվել է 4 ապաստան), 15-ն՝ Ուզբեկստանից, մեկը Թուրքմենիայից և 29 հարցում Ուկրաինայի փախստականներից։

452 հարցում է ստացվել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներից, որոնցից 45 խնդրանքը բավարարվել է, իսկ 251-ը՝ մերժվել հիմնարար պատճառների բացակայության պատճառով։

Ինչպես հաղորդում է «Մեր թերթը», ընդհանուր առմամբ, Շվեյցարիայից 2009 թվականին ապաստան խնդրած փախստականների թիվը կազմել է 16 005 մարդ, ինչը 3,6 տոկոսով ցածր է նախանցյալ տարվա ցուցանիշից։

Նախորդ տարի շվեյցարական կառավարությունը մերժել է 5 750 խնդրանք (4 483 հարցում 2008 թվականին), իսկ 7 678 դեպք ընդհանրապես հրաժարվել է քննարկել՝ ընդունելով այսպես կոչված NEM որոշում՝ «ապաստան խնդրելու հիմնարար պատճառների բացակայություն», այսինքն գրեթե երկու անգամ ավելի, քան նախանցյալ տարում (3 073 NEM)։

Հիմնականում ապաստան են խնդրում այն երկրների փախստականները, որտեղ ռազմական գործողություններ են ընթանում՝ Շրի Լանկայից (Թամիլի ապստամբական շարժման մասնակիցների՝ Թամիլ-Իլամի ազատագրման Վագրերի դեմ կառավարության ճնշումից փրկվողներ), ինչպես նաև Իրաքից, Սոմալիից և Աֆղանստանից։

Մեծ թվով հարցումներ են ստացվում Սերբիայի, Կոսովոյի, Վրաստանի և Թուրքիայի բնակիչներից։ Ճիշտ է՝ Սերբիան և Կոսովոն 2009 թվականի ապրիլից Դաշնային խորհրդի կողմից որակվել են որպես շատ թե քիչ հանգիստ երկրներ, ինչի արդյունք է դարձել միջնորդությունների թվի կրճատումը։ Վրաստանի փախստականներից ստացվել է 638 խնդրանք, որոնցից 549 դեպքը ճանաչվել է անհիմն և չի դիտարկվել (NEM)։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: