484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+9
Եղանակը Երևանում
Հայ
Յանուկովիչի հաղթանակը կնվազեցնի «Նաբուկո» և «Հարավային հոսք» նախագծերի նշանակությունը. հայ պատգամավոր
18:13
18 Հունվարի 2010

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. «Նաբուկո» և «Հարավային հոսք» նախագծերը կարող են կորցնել իրենց նշանակությունը Ուկրաինայի նախագահական ընտրություններում Վիկտոր Յանուկովիչի հաղթանակի դեպքում, կարծում է Հայաստանի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը։

««Նաբուկո»-ի անհրաժեշտության բարձակետն անցել է, դա օբյեկտիվ է և անդառնալի»,- նշեց նա, հավելելով, որ դա տեղի է ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի մերձեցման, Ռուսաստանի կողմից «Հարավային հոսքի», Միջին Արևելքի երկրների հետ գազի առքի «Գազպրոմի» պայմանագրի ստորագրման պատճառով, ինչի հետևանքով էլ «Նաբուկոն» կմնա առանց գազի անհրաժեշտ ծավալների։

«Հարավային հոսքի» վերաբերյալ Մինասյանը նշեց, որ ռուսամետ Վիկտոր Յանուկովիչի հաղթանակի դեպքում, ինչը բավական հավանական է, նա կարող է կորցնել իր նշանակությունը Ռուսաստանի համար՝ Ուկրաինան շրջանցելով դեպի Եվրոպա գազի փոխադրման որպես այլընտրանքային երթուղի։

«Նաբուկո» նախագիծը գնահատվում է 7,9 մլրդ դոլար և ենթադրում է դեպի եվրոպական երկրներ բնական գազի փոխադրում Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, Բուլղարիայի, Հունգարիայի, Ռումինիայի և Ավստրիայի տարածքով։ Այն կդառնա արդեն կառուցված Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի շարունակությունը և նախատեսում է տարեկան 31 խորանարդ մետր գազի փոխադրում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: