481.5
+0.15
565.52
-0.45
8.39
-0.01
+8
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-թուրքական հարաբերությունների զարգացումը չի հանգեցնի Հայաստանում ռուսաստանյան ռազմաբազայի լուծարմանը
17:40
18 Հունվարի 2010

Հայ-թուրքական հարաբերությունների ցանկացած, նույնիսկ ամենաբարենպաստ և լավատեսական զարգացումը չի հանգեցնի Հայաստանում ռուսաստանյան ռազմաբազայի լուծարմանը, կարծում է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։  

«Ես այս առումով մտահոգություն չունեմ, հայ-թուրքական հարաբերությունների ցանկացած, նույնիսկ ամենաբարենպաստ և լավատեսական զարգացումը չի հանգեցնի Հայաստանում ռուսաստանյան ռազմաբազայի լուծարմանը»,- ասաց նա երկուշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում անցկացված «Հայ-ռուսական հարաբերություններ. ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Երևան կատարած այցի արդյունքները» Երևան-Մոսկվա տեսակամուրջի ընթացքում։

Իսկանդարյանի կարծիքով, իրական քաղաքական հեռանկարում Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայման նպատակահարմարության հարցը չի քննարկվի։
 
Նա կարծում է, որ թեև Հայաստանում ռազմաբազայի առկայությունը Ախալքալաքի և Բաթումի բազաների անհետացումից, հնգօրյա (վրաց-օսական) պատերազմից հետո այդքան էլ արդիական չէ, հատկապես, նկատի առնելով Հայաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ տրանսպորտային հաղորդակցությունների բացակայությունը, սակայն բազան առանձնահատուկ քաղաքական իմաստ ունի։

«Չգիտեմ, ինչ կլինի 50-100 տարի հետո, բայց պատկերացնել, թե հայ-թուրքական հարաբերություններն այնքան կբարելավվեն, որ Հայաստանը պահանջի ռուսաստանյան բազայի դուրսբերումը, չեմ կարող։ Եվ այդ պատճառով, եթե Ռուսաստանը կամք ունենա, իսկ այն մնացել է, քանի որ Ռուսաստանի շատ թե քիչ լուրջ ներկայությունը Կովկասյան լեռնաշղթայից մի փոքր դեպի հարավ միայն Հայաստանում է, ապա ես չեմ ակնկալում, որ բազայի հետ կապված իրավիճակը կարող է կտրուկ փոխվել»,- ասաց նա։

Դրան զուգընթաց Իսկանդարյանը նշեց, որ ռուսաստանյան բազան արդեն վաղուց ռուս-հայկական հարաբերությունների խորհրդանիշի դեր է կատարում, այն մեկուսացված չէ և հայ-ռուսական հարաբերությունների մի մասն է։

«Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, Հայաստանը սպառազինություն է գնում, հայ զինծառայողները մշտապես շփվում են ռուս զինծառայողների հետ, Հայաստանի սահմանապահ զորքերը կապված են ռուսականների հետ։ Սրանք հարաբերությունների շրջանակներ են, որոնցից մեկ սեգմենտ առանձնացնել հնարավոր չէ»,- հավելեց նա։

Ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում, Ռուսաստանի սահմանապահ զորքերին զուգընթաց, համարվում է Հայաստանի ազգային անվտանգության կարևոր բաղկացուցիչը։ 102-րդ ռուսաստանյան ռազմաբազան տեղակայված է Հայաստանի Գյումրի քաղաքում։   -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել: