484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ և ՀՀ նախագահները կքննարկեն ռազմատեխնիկական համագործակցության հարցերն ու ֆինանսական ճգնաժամի դեմ պայքարը
16:24
18 Հունվարի 2010

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը երկուշաբթի իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանի հետ կքննարկի ֆինանսական ճգնաժամի բացասական հետևանքների հաղթահարման հեռանկարները և ռազմատեխնիկական համագործակցության հարցերը, հայտնել է Կրեմլում գտնվող աղբյուրը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

«Առաջնորդների օրակարգում ռուս-հայկական առևտրատնտեսական, վառելիքաէներգետիկ, մշակութային-մարդասիրական և ռազմատեխնիկական կապերի զարգացման հարցեր կլինեն։ Մեդվեդևն ու Սարգսյանը, որպես 2009 թվականի հոկտեմբերին Մոսկվայում կայացած հանդիպման շարունակություն, կքննարկեն մեր տնտեսությունների համար բացասական ճգնաժամային հետևանքների հաղթահարման, նավթագազային, ատոմային էներգետիկայի ոլորտում համատեղ նախագծերի, ինչպես նաև ենթակառուցվածքային ծրագրերի իրագործման հեռանկարներ»,- ասել է ՌԻԱ Նովոստիի աղբյուրը։

2009 թվականի հունվար-նոյեմբերին Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 642,71 միլիոն  դոլար՝ 2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 21,5 տոկոսով։

«Մարդասիրական երկխոսության զարգացման գործում նախագահները կկարևորեն 2008 թվականին Հայաստանում անցկացված Ռուսական մշակույթի օրերը և 2009 թվականին Ռուսաստանում հայկական մշակույթի օրերը, ինչպես նաև Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի բացումը։ Բացի այդ, Մեդվեդևն ու Սարգսյանը կարծիքներ կփոխանակեն մշակութային-մարդասիրական համագործակցության հետագա հեռանկարների վերաբերյալ՝ ներառյալ նման փոխգործակցության իրավապայմանագրային բազայի ընդլայնման և Հայաստանում ռուսաց լեզվի ուսումնասիրման հարցեր»,- տեղեկացրել է գործակալության զրուցակիցը։

Ըստ նրա, այս բնագավառում քննարկման առանձին կետ «կարող են դառնալ, անշուշտ, ռուսական և հայկական ժողովուրդների հոգևոր հարստացման համար նշանակալի բարեկամական հարաբերությունները և կանոնավոր շփումները Ռուս Ուղղափառ և Հայ Առաքելական Եկեղեցիների միջև»։

Առաջնորդները կանդրադառնան նաև տարածաշրջանային հարցերի։

«Նրանք «կուղղեն» իրենց ժամացույցներն ըստ ԱՊՀ գործունեության արդիական հարցերի՝ Ռուսաստանն այս տարի նախագահում է Համագործակցությունում, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում, Եվրասիական տնտեսական համագործակցությունում, որում Հայաստանը մասնակցում է որպես դիտորդ»,- հայտնում է աղբյուրը։

Երկու նախագահների հանդիպումն առաջինն է 2010 թվականին։ Հայաստանի նախագահը կդառնա Ռուսաստանը նոր տարում առաջինն այցելած օտարերկրյա առաջնորդը։

Կրեմլում ուշադրություն են դարձրել նրան, որ ռուս-հայկական երկխոսության առանձնահատկությունը բոլոր մակարդակներում շփումների ակտիվությունն  ու հուսալիությունն է։

«2009 թվականին կայացել է Ռուսաստանի և Հայաստանի նախագահների միայն յոթ երկկողմ հանդիպում (2008 թվականին եղել է վեց հանդիպում), միաժամանակ պետությունների ղեկավարները բազմիցս հանդիպել են բազմակողմ ձևաչափերով։ Այս տարվա առաջին շաբաթներին արդեն շփումներ են անցկացվել պաշտպանության և արտգործնախարարությունների ղեկավարության մասով»,- հիշեցրեց գործակալության զրուցակիցը։

Այսպես, ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հունվարի 13-14-ին պաշտոնական այցով եղել է Երևանում։ Նա քննարկել է տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարներ, բարձր մակարդակով ձեռք բերած պայմանավորվածությունների կատարում, Հարավային Կովկասի խնդիրներ, ղարաբաղյան կարգավորման հարցեր, ինչպես նաև Հայաստանի նախագահին է փոխանցել Ռուսաստանի նախագահի ջերմ ողջույնները՝ նշելով, որ ռուսական պետության ղեկավարը հույս ունի, որ երկու երկրի միջև փոխադարձ վստահության վրա հիմնված ինտենսիվ գործընկերային երկխոսությունը կշարունակվի նաև 2010 թվականին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: