486.78
-0.64
574.01
+0.22
8.17
+0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանը պատրաստ չէ փոխզիջումների ղարաբաղյան կարգավորման հարցում. ԱԳՆ
14:29
18 Հունվարի 2010

Ամանորի նախաշեմին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արած հայտարարությունը հաստատում է Ադրբեջանի՝ փոխզիջումների պատրաստ չլինելը ղարաբաղյան կարգավորման հարցում 2010 թվականին և այն, որ Ադրբեջանը շարունակում է վտանգ ներկայացնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության համար, ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կիրակի «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում։

Իր նախատոնական ուղերձում Ադրբեջանի նախագահ Ալհամ Ալիևը հայտարարեց ադրբեջանական բանակի՝ «իր առջև կանգնած բոլոր խնդիրները լուծելու և բռնազավթված տարածքներն ազատագրելու» պատրաստակամության մասին, ինչպես նաև այն մասին, որ «2010 թվականին այդ նպատակների իրագործման համար նախատեսվում են լրացուցիչ մեծ միջոցներ»։

«Չեմ կարծում, որ որևէ մեկին հաճելի է, երբ իր երկիրն անվանում են սպառնալիքների չեմպիոն, ինչպես դա արեց վերջերս ԼՂ հիմնահարցի հեղինակավոր փորձագետներից մեկը, որը հենց այդպես էլ անվանեց Ադրբեջանը: Կարծեմ, որ Հեյդար Ալիևն էլ և Էլչիբեյն էլ այն կարծիքը ունեին, երբ սկսում էին ագրեսիան Ղարաբաղի դեմ և կարծում էին, որ Ադրբեջանական բանակն այնքան հզոր է, որ կիրականացնի այն բոլոր խնդիրները, որ իրենք դրել էին բանակի առջև: Հետևանքները հայտնի են»,- հայտարարեց Նալբանդյանը։   

Նա նշեց, որ բոլոր դեպքերում այդպիսի հայտարարությունները, սպառնալիքները չեն  կարող տպավորել կամ վախեցնել Հայաստանին կամ էլ Արցախին:   

 

«Իսկ թե որևէ երկրի նախագահ ինչ է ասում Ամանորյա ուղերձում՝ իր ժողովրդին ոգևորելու կամ տրամադրությունը բարձրացնելու կամ տպավորելու համար, դա արդեն ուրիշ ոլորտից է, որին ես չէի ցանկանա մեկնաբանություն տալ»,- ասաց նախարարը։

Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում Նալբանդյանը կոչ արեց  ԵԱՀԿ Մինսկի խմբի մոտեցումների մասին ադրբեջանական երևակայությունները լսելու փոխարեն հետևել, թե ինչ են հայտարարում հենց իրենք՝ միջնորդ երկրները:

«Այսինքն՝ Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է լուծվի միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի հիման վրա, հատկապես, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա»,- հայտարարեց Նալբանդյանն՝ ընդգծելով, որ այդ սկզբունքներն ամրագրվել են  2009 թվականին Աթենքում ԵԱՀԿ 56 անդամ երկրների կողմից արված հայտարարությունում։

Ռուսաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Բեռնար Կուշները, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթայնբերգը 2009 թվականի դեկտեմբերի մեկին Աթենքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում հաստատել են չլուծված հարցերի կարգավորման ուղղությամբ, մասնավորապես, Հելսինկյան վերջնական ակտում ամրագրված ուժի չկիրառման կամ ուժի սպառնալիքի, տարածքային ամբողջականության, ժողովուրդների հավասարության և ազգերի ինքնորոշման սկզբունքների հիման վրա համաձայնության հասնելու համար բոլոր ջանքերը գործադրելու իրենց պատրաստակամությունը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:11
17 Նոյեմբերի 2017
Բրազիլիայի ԱԳ նախարարը վերահաստատել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ ՄԽ–ի ջանքերին սատարելու իր երկրի դիրքորոշումը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյաննընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալոիզիո Նունյես Ֆեռեյրային:
16:08
17 Նոյեմբերի 2017
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի դեսպան
Հայաստանի նախագահի հրամանագրով հայտնի քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
20:58
16 Նոյեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամկետներն ու վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ:
17:14
16 Նոյեմբերի 2017
ԵԽ-ն ընդունել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձև. ադրբեջանական սադրանքը տապալվել է
Նախօրեին տեղի ունեցած Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստում ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունվել է բանաձև:
20:39
15 Նոյեմբերի 2017
Խաչքարեր և ցուցահանդես. մեկնարկել է Սերժ Սարգսյանի այցը ՌԴ (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով այսօր ժամանել է Մոսկվա:
19:46
15 Նոյեմբերի 2017
Կարեն Կարապետյանը պահպանեց վարչապետի պաշտոնում իր վերընտրման վերաբերյալ ինտրիգը
Հայաստանի վարչապետը չորեքշաբթի պատասխանել է երկրի վարչապետի պաշտոնում իր թեկնածության առաջադրման մասին հարցին։
18:35
15 Նոյեմբերի 2017
Հայտնի են Ռուսաստանի կողմից Թուրքիային 2 մլրդ դոլարի С-400 համակարգեր մատակարարելու ժամկետները
С-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարումները Թուրքիային կսկսվեն Անկարայի կողմից այս համաձայնագրով նախատեսված բոլոր վճարումները կատարելուց հետո։
17:26
14 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Սերժ Սարգսյանը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:14
14 Նոյեմբերի 2017
Հայկական ԶԼՄ–ները` Լավրովի` Երևան և Բաքու սպասվելիք այցերի նպատակների մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյմբերի 19–ին կայցելի Բաքու, իսկ նոյեմբերի 20–ին` Երևան։
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին: