482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-4
Եղանակը Երևանում
Հայ
Բաքվում 20-դարի սկզբում տեղի ունեցած հայկական ջարդերի զոհ են դարձել տասնյակ հազարավոր հայեր. գերմանացի իրավապաշտպան
12:58
18 Հունվարի 2010

Բաքվում 20-դարի սկզբում տեղի ունեցած հայկական ջարդերի զոհ են դարձել տասնյակ հազարավոր հայեր, լրագրողներին ասել է գերմանուհի իրավապաշտպան, Բեռլինի Ազատ համալսարանի գիտաշխատող Թեսա Հոֆմանը (Tessa Hofmann):

Մասնավորապես՝ Հոֆմանը հիշեցրել է 1905 թ.-ի փետրվարից մինչև 1906 թ.-ի հուլիսն ընկած ժամանակահատվածում Բաքվում տեղի ունեցած իրադարձությունների մասին, որոնք ընդունված է անվանել «հայ-թաթարական պատերազմ»:

Նրա խոսքերով՝ բազմազգ Բաքվում, որտեղ բազմաթիվ հայեր էին բնակվում, այդ թվում նաև խոշոր ձեռներեցներ, տեղի էին ունենում անկարգություններ՝ վառ արտահայտված հակահայկական ուղղվածությամբ, որոնք տարածվեցին նաև ցարական նահանգների վրա, մասնավորապես՝ Նախիջևանի, Ելիզավետպոլի (հայկական Գանձակ), Թիֆլիսի վրա:

Իրավապաշտպանը հիշեցրել է, որ բոլոր այդ նահանգները նշված ժամանակահատվածում կիսով չափ բնակեցված էին «թաթարներով», և ամենուրեք հայերը ենթարվկում էին հետապնդումների, ջարդերի, նրանց տների վրա հարձակվում էին, թալանում և հրկիզում:

«Այդ գործողությունները մասամբ հրահրվում էին նաև տեղական և շրջանային իշխանությունների կողմից, որոնք մի շարք դեպքերում հովանավորում էին հանցագործներին: Սակայն Դաշնակցություն կուսակցության կողմից կազմակերպված քաղաքացիական ինքնապաշտպանության շնորհիվ մի շարք շրջաններում հայերին հաջողվեց պաշտպանվել, մասնավորապես՝ Արցախի մայրաքաղաք Շուշիում, Թիֆլիսի նահանգում, ինչպես նաև Բաքվում», - նշել է Հոֆմանը:

Նրա խոսքերով՝ խաղաղ հայկական բնակչության նկատմամբ անկարգությունների և բռնության բազմաթիվ դեպքերը տեղի են ունեցել 1918-1920-ականներին՝ երկու թուրքական ներխուժումներից հետո (սկզիբց երիտթուրքերի, այնուհետև՝ քեմալականների կողմից):

Հոֆմանը նշել է, որ «Գերմանիա և Հայաստան» գրքի (1919 թ.) նախաբանում գրքի հեղինակ, դոկտոր Յոհաննես Լեպսիուսը գրում է. «Չնայած գերմանացի սպաների, դանիացի և շվեդ հյուպատոսների ակտիվ դիմադրությանը՝ Նուրի փաշան քաղաքը հանձնեց թաթարներին՝ թույլ տալով նրանց ամբողջովին տնօրինել Բաքվուն: Նույնիսկ քաղաքի օտարերկրյա բնակիչները պաշտպանված չէին կամայականությունից»:

Նրա խոսքերով՝ սեպտեմբերի 14-ին թուրքական բանակը հարձակվեց Բաքվի վրա: Մինչ կանոնավոր բանակի զորամիավորումների կողմից քաղաքի վրա հարձակվելը, թուրքական ռազմական հրամանատարությունը թույլ տվեց տեղական անօրինական ձևավորումներին՝ այսպես կոչված «բաշիբոզուկներին», թալանել և հաշվեհարդար տեսնել հայերի հետ: Ազգությամբ հույն Քրիստքփոր Եվանգուլովը, ով Բաքվում պատասխանատու էր փոստային և հեռախոսային կապի համար, գրում է, - «Ողջ քաղաքի հայկական բնակչությունը ջարդի է ենթարկվում, ոչ մահմեդականներին մինչև վերջ թալանում են: Նրանք ջարդում են դռներն ու պատուհանները, ներխուժում բնակելի թաղամասեր, տղամարդկանց, կանանց, երեխաներին փողոց են հանում և սպանում: Որոշ տեղերում առաջացել են դիակների կույտեր, որոնցից շատերն ունեն ականի պայթյունից ստացած սարսափելի վերքեր: Ամենասարսափելի պատկերը Սուրուկանի փողոցում է, որն ամբողջովին ծածկված է մինչև տասը տարեկան երեխաների դիակներով: Նրանցից շատերի վրա երևում են դաշույնից և սվինից հասցված վերքեր: Ակնհայտ է, որ նրանց գառնուկների նման մորթել են»:

«Բաքվում 1918 թ.-ի իրադարձությունների ժամանակակիցներն ու հետազոտողները նշում են 20-30 հազար սպանված հայերի մասին: Միաժամանակ հաշվի չի առնվում այն մարդկանց թիվը, որոնց պարզապես դուրս են շպրտել տնից, և նրանք դարձել են փախստականներ՝ հետագա ամիսների ընթացքում մահանալով հիվանդություններից, ցրտից և սովից», - ասել է իրավապաշտպանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր: