484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+9
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումն ու նախագահի դիրքորոշումը համընկնում են. ՀՀԿ
18:11
15 Հունվարի 2010

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը՝ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ, և նախագահ Սերժ Սարգսյանի դիրքորոշումը համընկնում են, ուրբաթ հայտարարեց Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը։

«Սահմանադրական դատարանի վճիռը համընկնում է նախագահի քաղաքական գնահատականների հետ և դրանց իրավաբանական ձևակերպումն է»,- ասաց Շարմազանովը։

Նա նշեց, որ դեռևս մի քանի ամիս առաջ նախագահ Սարգսյանը նույն գնահատականն է տվել, ինչ ՍԴ-ն։

Շարմազանովը հիշեցրեց համահայկական շրջայցի ընթացքում Սարգսյանի հայտարարություններն այն մասին, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը օրակարգից չի հանում ցեղասպանության հարցը, և նախատեսվում է միջկառավարական հանձնաժողովի ստեղծում, և ոչ թե ցեղասպանության փաստի ուսումնասիրման հանձնաժողով։

ՀՀԿ քարտուղարն ընդգծեց նախարարի խոսքերն այն մասին, որ արձանագրությունները միայն սահմանների բացում և դիվանագիտական հարաբերությունների հաստատում են նախատեսում, և այլ հարց դրանցում ընդգրկված չէ։

Շարմազանովի խոսքերով, ՀՀԿ-ն ակնկալում էր դատարանի նման որոշում և դրական է այն գնահատում։

Այդ կապակցությամբ նա չհամաձայնեց ընդդիմության դիրքորոշման հետ, որը կարծում է, թե ՍԴ-ն իր որոշումով մտահոգություն է արտահայտել հայ-թուրքական մերձեցման վերաբերյալ։

Արձանագրությունների վավերացման դեմ է ակտիվորեն հանդես գալիս Դաշնակցությունը, որը համոզված է, որ ՍԴ-ն իր որոշման մեջ հստակ նշել է, որ արձանագրությունների քննարկման առարկա է դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և հայ-թուրքական սահմանի բացումը, և որ արձանագրությունները որևէ կերպ չպետք է կասկածի տակ դնեն ցեղասպանության փաստը կամ շաղկապվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ։

Այսպիսով, Դաշնակցության կարծիքով, դատարանի որոշումը հնարավորություն է տալիս իշխանություններին վավերացնել դրանք վերապահումներով։

«ՍԴ որոշումն արձանագրություններում վերապահումների առկայության արդյունք չէ։ Եթե ՀՀԿ-ն արձանագրություններում նախապայմաններ տեսներ, ապա կողմ չէր լինի դրանց ստորագրմանը»,- ասաց Շարմազանովը։

Շարմազանովի խոսքերով, միջազգային պրակտիկայում ընդունված է բազմակողմանի պայմանագրերում վերապահումներ մտցնելը։ Նա կարծում է, որ երկկողմ պայմանագրերում դա տրամաբանական չէ և ոչ էլ ընդունված, թեև նա չբացառեց այդ հնարավորությունը։

ՍԴ-ն փաստել է, որ արձանագրությունների մեկնաբանումը և դրանց կիրառումը չի կարող հակասել Հայաստանի Սահմանադրությանը և չի կարող տարածվել երրորդ երկրի վրա։ Հայկական օրենսդրության համաձայն, այժմ արձանագրություններն անցնում են խորհրդարանի վավերացմանը։

Արձանագրություններն իրենց ստորագրման օրվանից սուր քննադատության ենթարկվեցին ինչպես Հայաստանում, այնպես էլ Թուրքիայում։ Հայաստանում հայ-թուրքական արձանագրությունների ընդդիմախոսները պնդում են, որ այս փաստաթղթերով Թուրքիան նախապայմաններ է առաջ քաշում հայկական կողմին, ստիպում է հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից՝ միաժամանակ կողպեքի տակ պահելով 1993 թվականից փակված հայ-թուրքական սահմանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: