480.22
-0.22
536.12
+0.67
8.04
-0.02
+14
Եղանակը Երևանում
Հայ
ՀԿԵ-ն 2009 թ.-ին ուղևորափոխադրումների աճ է գրանցել
11:15
15 Հունվարի 2010

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Ուղևորափոխադրումների տնօրինության կողմից տրամադրված օպերատիվ տվյալների համաձայն՝ 2009 թ.-ի ընթացքում 2008 թ.-ի համեմատ ուղևորափոխադրումների ծավալների աճ է գրանցվել, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:

Այսպես, նախորդ տարվա ընթացքում միջպետական ուղղություններով տեղափոխվել է 36,4 հազար ուղևոր՝ 2008 թ.-ի 27,5 հազարի փոխարեն:

Տեղական ուղղություններով տեղափոխվել է 719,2 հազար ուղևոր՝ 2008 թ.-ի 651,4 հազարի փոխարեն:

Այսպիսով՝ միջպետական ուղղություններով ուղևորափոխադրումների ծավալների աճը 2009 թ.-ին 2008 թ.-ի համեմատ կազմել է 32,4 տոկոս, տեղական ուղղություններով՝ 10,4 տոկոս:

2009 թ.-ի ընթացքում միջպետական ուղղություններով ուղևորաշրջանառությունը կազմել է 13918 հազար ուղևոր/կմ (2008 թ.-ի համեմատ 42,4 տոկոսի աճ), տեղական ուղղություններով՝ 20368 հազար ուղևոր/կմ (2008 թ.-ի համեմատ 30,1 տոկոսի աճ):

Միջպետական ուղղություններով ՀԿԵ-ն իրականացնում է երկու երթուղի՝ Երևան-Թբիլիսի և Երևան-Բաթումի, որը գործում է ամառային ուղևորափոխադրումների ժամանակ:

Տեղական ուղղություններով էլեկտրագնացքներ են ընթանում Վանաձոր-Այրում, Երևան-Արաքս, Երևան-Արմավիր, Երևան-Երասխ, Երևան-Արարատ, Երևան-Գյումրի, Քանաքեռ-Հրազդան, Գյումրի-Պեմզաշեն երթուղիներով:

«Հայկական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵ-ն իր բալանսում ընդունել ՀԵ շարժակակազմը 2008թ. հունիսի մեկից՝  «Հայկական երկաթուղիներ» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։