478.76
-0.07
556.89
-1.04
7.99
+0.01
+28
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի միգրացիոն պետական ծառայությունը 2009 թ.-ին ապաստանի իրավունք է տվել 48 արտասահմանցի քաղաքացու
19:52
14 Հունվարի 2010

2009թ.-ին ապաստանի տրամադրման հայցով ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայություն է դիմել 67 օտարերկրացի, որից 48-ի դիմումը բավարարվել է, ասվում է հանրապետության տարածքային կառավարման նախարարության պաշտոնական կայքում տեղակայված հաղորդագրության մեջ:

Այս մասին հայտարարվել է ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայությունում տարվա արդյունքներն ամփոփող աշխատանքային խորհրդակցություն ընթացքում:

Ընդ որում, հաղորդագրության համաձայն, անցյալ տարի փախստականի կարգավիճակ է տրամադրվել 1 օտարերկրացու:

Ներկայումս շարունակում են արդյունավետ գործել «Թեժ գիծը» և «Տունդարձ» տեղեկատվական համակարգը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ վերջին 2 տարիներին «Տունդարձ» համակարգի միջոցով օտարեկրյա պետություններում բնակվող 365 ՀՀ քաղաքացիներ իրենց հուզող հարցերն անմիջականորեն ուղղել են ՀՀ իշխանության մարմիններին։ «Թեժ գծով» խորհրդատվություն է տրվել 558 քաղաքացու:

Ծառայության պետ Գագիկ Եգանյանը և ստորաբաժանումների ղեկավարներն անդրադարձան անցած տարվա արդյունքներին։ ՀՀ կառավարության 2004 թ.-ի մայիսի 20-ի թիվ 747 որոշմամբ բնակարանային ապահովության հաստատված ծրագրով առայսօր առավել կարիքավոր ճանաչված 3470 փախստական ընտանիքներից 1065 -ը (մարզերում և Երևանում) ստացել են բնակարանի գնման վկայականներ։

Նրանցից 720-ն արդեն բնակարան է ձեռք բերել: Դեռևս շահառու է համարվում 1270 ընտանիք: 2010 թ.-ին ևս 61 փախստական ընտանիք բնակարանով կապահովվի Երևանի Ֆուչիկի 19 հասցեում: Մինչև մայիս շահագործման կհանձնվի նաև Կոտայքի մարզի Քասախ գյուղում կառուցվող շենքը, որտեղ սոցիալական բնակարաններ կհատկացվեն ևս 25 կարիքավոր ընտանիքների:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: