481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+21
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԳՆ ղեկավարը դրական դինամիկա է տեսնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում
15:09
14 Հունվարի 2010

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դրական դինամիկա է նկատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում։

«Չեմ կարծում, թե կարգավորման գործընթացում որևէ լճացում է նկատվում, հակառակը, այն դրական դինամիկա ունի։ Ակտիվ հանդիպումներ են անցկացվում երկու նախագահների մակարդակով։ Նախորդ տարի ինը հանդիպում է անցկացվել պետությունների ղեկավարների մակարդակով՝ վեց երկկողմ և երեք եռակողմ՝ կազմակերպված ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի առաջակով»,- հինգշաբթի ասաց Նալբանդյանը ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։

Նալբանդյանի կարծիքով, հանդիպումների այս առատությունն արդեն խոսում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի դրական դինամիկայի մասին։ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հիշեցրեց, որ 2009 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրները և ԵԱՀԿ արտգործնախարարների խորհուրդը հայտարարություններ ընդունեցին հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու վերաբերյալ՝ ոչ թե ուժով, այլ բացառապես բանակցությունների միջոցով։

«Այս սկզբունքը կարգավորման գործընթացի գլխավոր սկզբունքներից է ազգի ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքներին զուգընթաց։ Այդ հայտարարության տակ դրված է եթե ոչ Ադրբեջանի ստորագրությունը, ապա այդ պետության անվանումը»,- հիշեցրեց նա։  

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հիշեցրեց, որ Հայաստանը միշտ կողմ է հանդես  եկել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, ինչի մասին միշտ հայտարարել է և շարունակում է հայտարարել։ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը երբեք հանդես չի եկել ուժի կիրառման հայտարարություններով կամ սպառնալիքներով։

«Հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»,- նշեց նախարարը։

Ըստ նրա, բանակցությունների ընդմիջումն ամանորյա և սուրբծննդյան տոների ընթացքում բավական բնական է, քանի որ տոնական արձակուրդների ժամանակ ինտենսիվ շփումներ տեղի չեն ունենում։ Միաժամանակ նա հավաստիացրեց, որ առաջիկայում ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ հանդիպումները կշարունակվեն։

«Եթե մենք կարողանանք պահպանել 2009 թվականի դրական դինամիկան, ապա դա դրական գործոն կդառնա և կօգնի ավելի մոտենալ ղարաբաղյան կարգավորմանը»,- նշեց Նալբանդյանը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: