486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-4
Եղանակը Երևանում
Հայ
ՀԿԵ բեռնափոխադրումների աճը 2009 թվականին կազմել է 3,2 տոկոս
14:15
14 Հունվարի 2010

Հարավկովկասյան երկաթուղու բեռնափոխադրումների աճը 2009 թվականին միջինը կազմել է 3,2 տոկոս, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀԿԵ մամուլի ծառայությունից։  

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տեղեկատվական կենտրոնի տրամադրած տվյալների համաձայն, բեռնափոխադրումները նախորդ 2009 թվականի ընթացքում կատարվել են հետևյալ ծավալներով՝ ներկրումը կազմել է 1 328 366 տոննա, արտահանումը՝ 345 495 տոննա։

Ներկրումը հիմնականում ձևավորվել է հացահատիկային արտադրանքից՝ 467 484 տոննա, նավթամթերքից՝ 363 035 տոննա, բեռնարկղային փոխադրումներից՝ 137 733 տոննա։

2009 թվականի արտահանման տվյալները հետևյալն են՝ ցեմենտ՝ 117 319 տոննա, բեռնարկղային փոխադրումներ՝ 82 062 տոննա, հանքարդյունաբերական հումք՝ 79 323 տոննա։

Բեռնափոխադրումների ծավալը զգալիորեն աճել է ներքին հաղորդակցման դեպքում՝ կազմելով 1 066 317 տոննա։ Ներքին բեռնափոխադրումները հիմնականում ձևավորվել են գունավոր մետաղից՝ 84 835 տոննա, ծծմբահումքից՝ 466 430 տոննա, հանքային բնական շինանյութից՝ 200 710 տոննա, հանքարդյունաբերական հումքից՝ 156 837 տոննա։

Հարավկովկասյան երկաթուղին «Ռուսական երկաթուղի» ԲԲԸ-ի հարյուրտոկոսանոց ակտիվն է, որը ստեղծվել է հատուկ Հայկական երկաթուղիները ղեկավարելու համար։

Հայաստանի երկաթուղիների 1125կմ-ից 805 կմ-ը ՀԵ-ի ենթակայության տակ է գտնվում։

2008 թվականի հունվարի 16-ին ՌԵ ընկերությունը հաղթող է ճանաչվել Հայկական երկաթուղիները կոնցեսիոն կառավարման հանձնելու մրցույթում։ 2007թ. դեկտեմբերի 21-ին հրապարակված ֆինանսական առաջարկում ՌԵ-ն հայտարարել է «Հայկական երկաթուղիներ»-ում 570 մլն դոլար ներդնելու պատրաստակամության մասին, որից 230 միլիոնը՝ մոտակա հինգ տարվա ընթացքում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը: