477.89
+0.01
567.97
-5.63
8.33
+0.02
+16
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը համապատասխանում է Ռուսաստանի շահերին. հայ փորձագետ
12:56
14 Հունվարի 2010

Ռուսաստանին ձեռնտու է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև ակտիվ զարգացող տնտեսական համագործակցության լույսի ներքո, կարծում է թուրքագետ Արտակ Շաքարյանը:

«Ռուսաստանը Թուրքիայի համար թիվ մեկ տնտեսական գործընկերն է դառնում էներգետիկայի և արդյունաբերության ոլորտում: Նույնիսկ հեռանկարներ կան երկու պետությունների միջև մուտքի արտոնագրի դյուրացման համար: Հայաստանի էներգետիկան և հաղորդակցությունները ևս հիմնված են ռուսական կապիտալի վրա, և Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի և Թուրքիայի միջև նորմալ հարաբերություններով», - «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Շաքարյանը:

Նրա կարծիքով, վարչապետ Էրդողանի՝ Մոսկվա կատարած այցը նպատակաուղղված է հենց երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների ամրապնդմանը:

Շաքարյանը նշեց, որ չնայած հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում փոխադարձ շահագրգռվածության՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև այդ հարցում որոշ տարաձայնություններ կան, որոնք քննարկվել են Մոսկվայում:

«ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը խելամիտ չի համարում հայ-թուրքական հարաբերություններն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորումը «մեկ կույտի վերածելը», իսկ Էրդողանը ևս մեկ անգամ հաստատել է Թուրքիայի դիրքորոշումը՝ հայտարարելով, որ առանց ղարաբաղյան հարցում տեղաշարժերի Հայաստանի հետ հարաբերությունները չեն կարող կարգավորվել», - նշեց Շաքարյանը:

Նա ընդգծեց, որ Էրդողանի հայտարարությունը հասցեագրված է հիմնականում Ադրբեջանին, իսկ Պուտինի հայտարարությունը՝ Հայաստանին:

«Թուրքիան ձգտում է Ադրբեջանին ցույց տալ իր համերաշխությունը, իսկ Մոսկվան ձգտում է Հայաստանին ցույց տալ, որ Ռուսաստանը հավատարիմ է իր ռազմավարական գործընկերոջը, պաշտպանում է նրա շահերը», - նշեց փորձագետը:

Նրա խոսքերով, հայամետ տրամադրվածություն ներկայացնելուն է ուղղված նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Երևան:

«Իմ կարծիքով, Լավրովի՝ երևանյան այցը նպատակ ունի տեղեկացնել հայկական կողմին Մոսկվայում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման քննարկումների ընթացքի մասին և, հնարավոր է, տալ որոշ ուղղորդումներ», - ավելացրեց թուրքագետը:

Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

ՀՀ Սահմանադրական դատարանը հունվարի 12-ին հայ-թուրքական արձանագրություններում ամրագրված պարտավորությունները երկրի Մայր օրենքին համապատասխանող է ճանաչել, ինչից հետո փաստաթուղթը կներկայացվի խորհրդարանին:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Երկու երկրի միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ղարաբաղյան հարցում ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: