486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-8
Եղանակը Երևանում
Հայ
Բաքուն շարունակում է վտանգ ներկայացնել տարածաշրջանի համար. ՀՀ ԱԳՆ փոխնախարար
11:12
14 Հունվարի 2010

Բաքուն շարունակում է վտանգ ներկայացնել տարածաշրջանի համար, ասել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ ժամանակակից իրավիճակի տեսանկյունից  գնահատելով 1990 թվականին Ադրբեջանի մայրաքաղաքում տեղի ունեցած հայկական ջարդերը։

«Այն, ինչ կատարվեց 20 տարի առաջ Բաքվում` ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման պահանջի, Ադրբեջանի կողմից ի սկզբանե որդեգրած  ուժային եւ էթնիկական զտումների քաղաքականության հերթական հրեշավոր դրսեւորումն էր»,- մեջբերեցին Քոչարյանի խոսքերը Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Հայաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարի տեղակալի խոսքերով, դրա հետևանքն Ադրբեջանից շուրջ 400 հազար հայերի բռնի տեղահանումն էր և ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ լայնածավալ ռազմական ագրեսիան, որոնք հանգեցրեցին ծանր մարդկային եւ նյութական կորուստների։

«Այն փաստը, որ Ադրբեջանն իր պատասխանատվությունն ու մեղքը կատարված հանցագործությունների և սանձազերծված ագրեսիայի հետեւանքների համար ընդունելու փոխարեն շարունակում է հակահայկական հիստերիան և սուր ճոճելը, վկայում է, որ Բաքուն առ այսօր շարունակում է վտանգ ներկայացնել իր իսկ բնակչության և տարածաշրջանի համար»,- ասել է Քոչարյանը։

Բաքվի հայկական ջարդերը սկսվել էին 1990թ. հունվարի 13-ին ու շարունակվել 7 օր: Հայաթափության նպատակաուղղված քաղաքականության արդյունքում այնտեղ բնակվող 300 հազար հայերից գրեթե բոլորը լքեցին քաղաքը: Ըստ Human Rights Watch-ի զեկուցող Ռոբերտ Քուշենի, «ջարդերը տարերային չէին, քանի ջարդարարներն ունեին հայերի ցուցակներն ու հասցեները»: Ջարդերը շարունակվեցին այնքան ժամանակ, մինչև Բաքու մտավ խորհրդային զորքը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը: