478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+24
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը. Պուտին
10:49
14 Հունվարի 2010

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը մեկ փաթեթում ներառելը աննպատակահարմար է, Ռուսաստանը պատրաստ է օժանդակել երկու խնդրի լուծմանը, հայտարարել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը։

«Նկատի ունենալով, որ ղարաբաղյան խնդիրը և թուր-հայկական խնդիրը բավական բարդ հարցեր են, ես ճիշտ չեմ համարում այդ երկու խնդրի կապակցումը մեկ փաթեթում»,- ասել է Պուտինն իր թուրք գործընկերոջ հետ բանակցություններից հետո կայացած ամփոփիչ մամուլի ասուլիս ժամանակ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Պուտինի խոսքերով, այս խնդիրներից յուրաքանչյուրն առանձին լուծելը բավական դժվար է։ «Իսկ եթե մենք այդ ամենը մի կույտ դարձնենք, ապա լուծման հեռանկարը ինքնըստինքյան շատ կհետաձգվի»,- ասաց ռուսական կառավարության ղեկավարը՝ ևս մեկ անգամ նշելով, որ մարտավարական և ռազմավարական տեսանկյուններից աննպատակահարմար է կապակցել այս երկու խնդիրը։

Պուտինն ասել է, որ Ռուսաստանն ամեն կերպ կնպաստի այս երկու խնդրի լուծմանը։ Ռուս վարչապետը նշել է, որ Ռուսաստանն ամենաշատն է շահագրգռված տարածաշրջանում հարաբերությունների բարելավման խնդրով։

«Անտեսանելի թելերի հսկայական քանակությամբ ենք մենք կապված և Ադրբեջանի, և Հայաստանի հետ։ Միլիոնավոր ադրբեջանցիներ և միլիոնավոր հայեր են ապրում Ռուսաստանում, այստեղ բարեկամներ և ընկերներ ունեն։ Զարգանում են Ռուսաստանի տնտեսական կապերն այս պետությունների հետ»,- ասել է նա։

Բացի այդ, Պուտինի խոսքերով, Ռուսաստանը շահագրգռված է խորհրդային անցյալից մնացած բոլոր խնդիրների, մասնավորապես ղարաբաղյան հակամարտության լուծմամբ։

«Անշուշտ, մեզ հայտնի է անցած ժամանակներից Թուրքիային և Հայաստանին բաժին ընկած ծանր ժառանգությունը, և մենք շահագրգռված ենք թուրք-հայկական հարաբերությունների կարգավորմամբ»,- նշել է ռուս վարչապետը։

Նա նշել է, որ Ռուսաստանը մեծ հույսով դիմավորեց այդ շփումների բարելավման նախաձեռնությունը։ «Հույս ունենք, որ անցյալի խնդիրների վրա հիմնված ծայրահեղ մոտեցումների բոլոր տարրերը բանակցային գործընթացից կվերանան»,- ասել է Պուտինը։ ՌԴ վարչապետը նշել է, որ Հայաստանի ղեկավարությունը ներկայում նույնպես այս դրական փուլում է։

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը հարգանքով է վերաբերվում իր բոլոր գործընկերների դիրքորոշմանը, և կարգավորման գործընթացում նրա դերը կայանում է նրանում, որպեսզի օժանդակի այս բարդ խնդիրների լուծմանն ուղղված ցանկացած դրական ջանքերին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: