478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+21
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում ընդհարվել են Ազգային ժողովի պատգամավորն ու գեներալը. «Հրապարակ»
11:43
13 Հունվարի 2010

ՀՀ ԱԺ պատգամավոր Լևոն Սարգյանի և գեներալ Սեյրան Սարոյանի միջև ընդհարում է տեղի ունեցել, գրում է «Հրապարակ» թերթը:

Ըստ թերթի՝ Սարգսյանի և Սարոյանի «մարդկանց» միջև հունվարի 11-ին «Ջիանի» ակումբում տեղի է ունեցել ծեծկռտուք, որն ուղեկցվել է կրակոցներով:

Դեպքի վայր ժամանակ ոստիկանները հայտնաբերել են 9 մմ տրամաչափի փամփուշտի 2 պարկուճ և 1 գնդակ:

Ոստիկանության տարածած տեղեկատվության մեջ ասվում է, որ երեք անձինք վեճի են բռնկվել Գրիգորի Ս.-ի հետ, ծեծի ենթարկել նրան և անկանոն կրակ արձակել հաստատության ներսում:

Նույն օրը ոմն Հայկ Մ., Ռոման Մ. և Սարո Թ. ներկայացել են ոստիկանություն և խոստովանել, որ իրենք են ծեծի ենթարկել Գրիգոր Ս.-ին:

Միաժամանակ «Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ տուժած Գրիգոր Ս.-ն «Գլորիա» խաղատան տերն է, ով միջադեպից հետո տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Ինչպես գրում է թերթը, ծեծկռտուքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Սարգսյանի «մարդիկ» վիրավորել են գեներալ Սարոյանի բարեկամներից մեկին:

Այլ տեղեկությունների համաձայն՝ Սարոյանի «մարդիկ» վիճել են ՀՀ ԱԺ մեկ այլ պատգամավոր՝ Սամվել Ալեքսանյանի թիկնապահների հետ, սակայն նա պաշտոնապես հերքել է իր առնչությունը «Ջիանի» ակումբում տեղի ունեցած ծեծկռտուքի հետ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: