486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական ընդդիմությունը պատրաստվում է վիճարկել խորհրդարանի լրացուցիչ ընտրությունների արդյունքները
20:02
12 Հունվարի 2010

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական ընդդիմությունը պատրաստվում է վիճարկել խորհրդարանի լրացուցիչ ընտրությունների արդյունքները ընտրությունների ժամանակ տեղի ունեցած բազմաթիվ խախտումների պատճառով և առաջին հերթին՝ օրենսդրությանը հակասող ընտրությունների ամսաթվի պատճառով, երեքշաբթի լրագրողներին հայտնեց ընդդիմադիր ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանը:   

«Նրանք կեղծել են ընտրությունների օրը»,- հայտարարեց Զուրաբյանը՝ հավելելով, որ ընտրությունները հունվարի 10-ին անցկացնելով, այսինքն տոնական օրերին, չի հաջողվել նորմալ նախընտրական քարոզարշավ անցկացնել:   

«Մեզանից գողացել են նախընտրական քարոզարշավի ամենակարևոր ժամանակը, չէ՞ որ գաղտնիք չէ, որ նախընտրական քարոզչության ամենաթեժ պահը վերջին 15 օրն է»,- նշեց նա:

Ընդդիմության ներկայացուցչի խոսքերով, ՀՀ ընտրական օրենսդրության համաձայն, լրացուցիչ ընտրությունների վերջնաժամկետը պետք է դեկտեմբերի 25-ը լիներ:

Ըստ նրա՝ ՀԱԿ-ը պատրաստվում է ընտրությունների արդյունքները վիճարկել ԿԸՀ-ում, ինչպես նաև դատարանում և ՍԴ-ում, իսկ Հայաստանում բոլոր անհրաժեշտ ատյաններով անցնելույց հետո՝ նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:  

Սակայն միաժամանակ, Զուրաբյանի կարծիքով, ՀԱԿ ընտրական մեքենան մշտապես կատարելագործվում է, և այս ընտրարշավը լավագույնն էր:

Իր հերթին ընդդիմության թեկնածու Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբի ղեկավար Դավիթ Մաթևոսյանը նշեց, որ ընդդիմությունը ընտրություններում հաղթանակ տանելու հույս չուներ երկրում ազատ ընտրությունների բացակայության պատճառով: «Այդ ընտրությունները մեզ համար քաղաքական պայքարի միջոց էին»,- նշեց նա:  --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: