481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+19
Եղանակը Երևանում
Հայ
Դաշնակցությունը կշարունակի բողոքի ակցիաները հայ-թուրքական արձանագրությունների դեմ
19:31
12 Հունվարի 2010

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Դաշնակցությունը կշարունակի բողոքի ակցիաները հայ-թուրքական արձանագրությունների դեմ և կփորձի թույլ չտալ փաստաթղթերի վավերացումը երկրի խորհրդարանի կողմից դրանց ներկայիս տեսքով, ասաց ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ, խորհրդարանի պատգամավոր Արմեն Ռուստամյանը: 

«Մենք կշարունակենք բողոքի ակցիաները, քանի որ հայ-թուրքական արձանագրությունների հարցը վերջնականապես լուծված չէ: ՍԴ-ն արձանագրություններին «կանաչ լույս» տվեց և ընդամենը որոշակի հստակեցումներ մտցրեց: Սակայն հարցը լուծված չէ, և գործընթացը կշարունակվի ՀՀ Աժ-ում»,- երեքշաբթի Ռուստամյանն ասաց լրագրողներին:

ՀՀ ՍԴ-ն երեքշաբթի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց  Դիվանագիտական հարաբերությունների հաստատման և Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների զարգացման մասին Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրությունները:

Ինչպես նշեց Ռուստամյանը, ՀՀ ՍԴ-ն փաստորեն առանց որևէ վերապահման դրական եզրակացություն է տվել արձանագրություններին: Բարդությունն ըստ նրա այն է, որ հայ-թուրքական արձանագրությունները՝ ՍԴ՝ առանց վերապահումների եզրակացության հետ միասին կուղարկվեն ԱԺ, որը նման դեպքում Կանոնակարգի  համաձայն չի կարող սեփական նախաձեռնությամբ վավերացնել վերապահումներով փաստաթղթեր:  

Ինչպես կարծում է պատգամավորը, առանց վերապահման արձանագրությունների վավերացման դեպքում փաստաթղթերը կկորցնեն իրենց նշանակությունը:

ՀՅԴ ներկայացուցիչը նշեց, որ ՀՀ խորհրդարանը կարող է վերականգնել արդարությունն ու որոշակի փոփոխություններ մտցնել Կանոնակարգի մեջ՝ հնարավորություն տալով Ազգային Ժողովին սեփական նախաձեռնությամբ վավերացնելու վերապահումներով միջազգային փասատթղթերը, այն դեպքում, երբ ներկայումս վերապահումներով փաստաթղթերի վավերացման մասին առաջարկություն անում է նախագահը:  

«Ավելի ճիշտ կլիներ, եթե նախագահը առաջարկեր այդ վերապահումները»,- ասաց նա:

Ռուստամյանն ընդգծեց, որ Հայաստանը կարող է նաև էական դիվանագիտական քայլեր ձեռնարկել՝ ապացուցելով, որ Թուրքիան իրավունք չունի խոսելու նախապայմանների դիրքից և զգալիորեն շեղվել է գործընթացի բնական ընթացքից:

«Մենք չպետք է տարադրամ դառնանք գերտերությունների խաղում, այլ պետք է պաշտպանենք մեր շահերը»,- հայտարարեց Ռուստամյանը:  --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: