487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+6
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ արտգործնախարարի և Հայաստանի ղեկավարության հանդիպումների հիմնական թեման կդառնա ղարաբաղյան հակամարտության կարգավորումը
18:19
12 Հունվարի 2010

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի ղեկավարության կայանալիք հանդիպումների հիմնական թեման կդառնա ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Հայաստանում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունից:

Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարը հունվարի 13-14-ը ընդունող կողմի հրավերով աշխատանքային այցով կլինի Հայաստանում:

Տեղեկատվության համաձայն՝ ՌԴ ԱԳ նախարարի այցի ընթացքում ծրագրվում է հանդիպումներ անցկացնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

«Այդ հանդիպումների ընթացքում ուշադրության կենտրոնում կլինի Ռուսաստանի Դաշնության կողմից ձեռնարկված ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդական ջանքերի համատեքստում հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի շարունակության հարցերի շուրջ կարծիքների փոխանակումը հայ գործընկերների հետ», - տեղեկացրեցին դեսպանատան մամուլի ծառայությունից:

Ծրագրվում է նաև քննարկել երկկողմ համագործակցության արտաքին-քաղաքական հրատապ հարցերն ու Անդրկովկասում տիրող իրավիճակը:

Ռուս-հայկական հարաբերությունների զարգացումը կրում է աստիճանական և բազմապլանային բնույթ: Պահպանվում է կանոնավոր քաղաքական երկխոսություն բարձր մակարդակում, ինչը հաստատում է ռուս-հայկական գործընկերային կապերի հետագա խորացման փոխադարձ մտադրությունը:

2009 թվականին Սերժ Սարգսյանն ու Դմիտրի Մեդվեդևը բազմիցս հանդիպել են Հայաստանի նախագահի՝ Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցերի ընթացքում, ինչպես նաև բազմաթիվ բազմակողմանի միջոցառումների շրջանակներում: Կատարելագործվում է հարաբերությունների իրավապայմանագրային բազան:

Չնայած գլոբալ ճգնաժամային երևույթներին՝ ռուս-հայկական առևտրատնտեսական, ռազմաքաղաքական, հումանիտար և միջմարզային փոխգործակցությունը ընդհանուր առմամբ զարգացման դրական միտումներ է գրանցում:

Հայաստանի առևտրատնտեսական համագործակցությունը Ռուսաստանի հետ, որը կայուն կերպով զբաղեցնում է Երևանի առաջատար արտաքին-տնտեսական գործընկերոջ դիրքը, նպաստում է հանրապետության սոցիալտնտեսական իրավիճակի կայունացմանը: Մասնավորապես, 2009 թ.-ի հունիսին Հայաստանին տրամադրվել է 500 միլիոն ԱՄՆ դոլարի ռուսական երկարաժամկետ պետական վարկ: Հետևողականորեն իրականացվում են համատեղ լայնածավալ ներդրումային նախագծեր էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում:

«Մոսկվայում դրական են գնահատում Երևանի հետ կառուցողական փոխգործակցությունը արտաքին-քաղաքական ոլորտում, ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն ձևաչափերի շրջանակներում և այդ աշխատանքի արդյունավետ շարունակության հույս ունեն», - ասվում է դեսպանատան մամուլի ծառայության տեղեկատվության մեջ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։