486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-12
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-թուրքական արձանագրությունների մասին ՍԴ-ի դրական որոշումը կախված է Հայաստանի ղեկավարության քաղաքական որոշումից
17:52
12 Հունվարի 2010

Հայ-թուրքական  արձանագրությունների մասին ՍԴ-ի դրական որոշումը կախված է Հայաստանի ղեկավարության քաղաքական որոշումից, կարծում է ԼՂՀ նախագահի նախկին խորհրդական, Ազգային և ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնի ավագ փորձագետ Մանվել Սարգսյանը:

«Հայ-թուրքական արձանագրությունների շուրջ Սահմանադրական դատարանի դրական որոշումը կախված կլինի Հայաստանի ղեկավարության քաղաքական որոշումից, իսկ այդ արձանագրությունների մերժմանն ուղղված ընդդիմության՝ ի դեմս Դաշնակցություն կուսակցության, գործողությունները կարելի է համարել, համենայն դեպս, անլուրջ», - «Նովոստի-Արմենիա» գործակալությանը երեքշաբթի ասաց Սարգսյանը:

Հայաստանի Սահմանադրական դատարանը հայ-թուրքական արձանագրությունների քննարկումը սկսվել է հունվարի 12-ին։ Փաստաթղթի՝ Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչելու դեպքում այն կներկայացվի խորհրդարանի վավերացմանը։ Դաշնակցությունը դեմ է հանդես գալիս արձանագրությունների վավերացմանը ՝ համարելով, որ դրանք հակասում են Հայաստանի ազգային շահերին։

Սարգսյանի խոսքերով՝ հունվարի 13-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան, հունվարի 13-ին Թուրքիայի վարչապետ Թայիպ Էրդողանի այցը Մոսկվա և փետրվարին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի՝ ԱՄՆ հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ ծրագրված հանդիպումը խոսում են հայ-թուրքական արձանագրությունների առաջիկա վավերացման հնարավորության մասին:

«Ես կարծում եմ, որ շահագրգիռ բոլոր կողմերը կանեն հնարավոր ամեն ինչ, որպեսզի այդ արձանագրությունները շուտափույթ կերպով վավերացվեն, այդ պատճառով Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը կարտացոլի մեր ղեկավարության քաղաքական տրամադրվածությունը, որը ևս շահագրգռված է այդ գործընթացի ինտենսիվությամբ», - ընդգծեց փորձագետը:

Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

Ներկայում Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Երկու երկրի միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: