484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
0
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի խորհրդարանական լրացուցիչ ընտրություններում ընտրողների մասնակցության իրական թիվը կրկնակի ավելի էր պաշտոնական տվյալներից. ԿԸՀ անդամ
17:17
12 Հունվարի 2010

Կիրակի Երևանի 10-րդ ընտրատարածքում տեղի ունեցած ՀՀ ԱԺ լրացուցիչ ընտրություններում ընտրողների մասնակցության թիվը կրկնակի ավելի էր պաշտոնական տվյալներից և փաստացի մոտ է 50 տոկոսին, երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունից ԿԸՀ անդամ Զոյա Թադևոսյանը:

Պաշտոնական տվյալների համաձայն՝ ընտրություններին մասնակցել է ընտրողների 20-25 տոկոսը:

Թադևոսյանի խոսքերով՝ ընտրացուցակները չափազանց անճիշտ էին, և դրանցում, մասնավորապես, նշված էին Հայաստանում չբնակվող անձինք:

Նա նշեց, որ գրանցվել են դեպքեր, երբ ընտրողները բողոքում էին, որ իրենց բնակության հասցեում ընտրացուցակներում գրանցված են անծանոթ մարդիկ:

Միաժամանակ ԿԸՀ անդամը նշեց, որ շատ քաղաքացիներ ընդհանրապես չեն գնացել ընտրությունների, քանի որ կասկածում են ընտրական գործընթացի օբյեկտիվությանը:

Թադևոսյանը ընտրողներին պայմանականորեն բաժանեց երկու խմբի՝ «իրական» և «մոլորված» քաղաքացիներ, որոնց ընտրատեղամաս են բերում բռնի ուժով:

«Մոլորվածները վստահ են, որ ընտրություններին անհրաժեշտ է մասնակցել միայն այն դեպքում, եթե դրա համար վճարում են», - ասաց նա:

Նրա կարծիքով՝ այս ուղղությամբ կարելի է ակտիվ աշխատանք իրականացնել, հատկապես դա պետք է հաշվի առնեն պետական ԶԼՄ-ները, որոնք պարտավոր են ունենալ ծրագրեր, որոնց միջոցով քաղաքացիներին բացատրվում են նրանց սահմանադրական իրավունքներն ու պարտավորությունները:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ Փաշինյանին ձայն է տվել 5053 ընտրող՝ ընկերություններին մասնակցած 13380-ից:

Ընտրություններում հաղթանակ է տարել «Ազգային միաբանություն» կուսակցության ներկայացուցիչ Արա Սիմոնյանը, ով 7622 ձայն է հավաքել: Հայաստանի Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հարությունյանն էլ 299 ձայն է հավաքել:

Լրացուցիչ ընտրությունները նշանակվեցին, երբ Խաչատուր Սուքիասյանը հրաժարվեց պատգամավորական մանդատից: Նա 2008թ. նախագահական ընտրություններում սատարում էր Լևոն Տեր-Պետրոսյանին:-0-

 

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։