487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում կներդրվի տարերային աղետներից ապահովագրման համակարգ. ԱԻՆ
16:58
12 Հունվարի 2010

Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը Համաշխարհային բանկի հետ համատեղ տարերային աղետներից բնակչության ապահովագրման ռազմավարություն է մշակում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ ԱԻՆ նախարար Մհեր Շահգելդյանը։   

Նրա խոսքերով՝ համակարգը կընդգրկի ապահովագրումը արտակարգ իրավիճակներից ընդհանրապես, որը իր մեջ կներառի տարբեր ուղղություններ, այդ թվում՝ գյուղատնտեսական ու գույքային ռիսկերի ապահովագրում։

Տվյալ առնչությամբ նախարարը առանձնացրել է այն ծրագրերի հետ համագործակցության հաստատման ծրագրերը, որոնք արդեն գործում են Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի երկրներում։

«Առայժմ մենք միայն քննարկում ենք հայեցակարգը, հետագայում ծրագրվում է իրականացնել քայլեր հիմնական համակարգի ձևավորման, բնակչության իրազեկման մակարդակի բարձրացման, տվյալ հատվածում գործունեություն ծավալելու համար տեղական ընկերությունների ներգրացման ուղղությամբ»,- ասաց Շահգելդյանը։

Նախարարի խոսքերով՝ տվյալ պահին հաշվարկներ են կատարվում, քննարկվում են իրականացման և գործունեության ծրագրի որոշակի քայլեր, որից հետո ծրագրվում է ակտիվ աշխատանք սկսել դոնորների և արտասահմանյան գործընկերների հետ։

Ըստ նրա՝ հիմնական գաղափարն արդեն ներկայացված է կառավարությանը, որն արժանացել է նրա հավանությանը հետագա մշակման համար։

«Այս հարցում մենք փուլ առ փուլ առաջ կգնանք, սակայն դժվար է հստակ ասել երբ այդ ծրագիրը կիրականացվի»,- նշեց Շահգելդյանը՝ հավելելով, որ դրա շրջանակներում արդեն ստեղծվում են փոխկապակցված մեխանիզմներ։    

Նախարարը նշեց, որ այսօրվա դրությամբ Հայաստանում կարկուտի հասցրած վնասի շատ բարձր մակարդակ է գրանցվել, որի արդյունքում տուժում է ոչ միայն գյուղատնտեսությունը, այլև հասցվում է լուրջ նյութական վնաս։  

Ըստ նրա՝ տվյալ առնչությամբ կառավարությունը լուրջ միջոցներ է ներդնում հակակարկտային համակարգի ընդլայնման, օդերևութաբանական երևույթներին փոխազդելու ծրագրում։

«Տվյալ համակարգի նորացումը թույլ կտա նվազեցնել ռիսկերն այն կազմակերպությունների համար, որոնք զբաղվում են ապահովագրությամբ, աշխատել հիմնական ռիսկերի վերապահովագրամամբ զբաղվող միջազգային կազմակերպությունների հետ, և այստեղ մենք պետության ու մասնավոր հատվածի փոխադարձ համագործակցության հույս ունենք»,- ասաց Շահգելդյանը։

Նա հավելեց, որ սա շատ ծախսատար ոլորտ է, ինչի առնչությամբ պետական աջակցությունից զատ ներգրավվում են նաև արտասահմանցի ներդրողների միջոցները։

Փորձագետների գնահատականների համաձայն՝ տարերային աղետներից Հայաստանի կրած ամենամյա վնասը շուրջ 26,1 մլն ԱՄն դոլար է կազմում (10 մլրդ դրամ)։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։