482.89
-0.16
541.32
+2.38
8.54
+0.08
+13
Եղանակը Երևանում
Հայ
Հայ քաղաքական գործիչները հույս ունեն, որ ՍԴ-ն անաչառ որոշում կկայացնի
14:14
12 Հունվարի 2010

Հանրապետության Սահմանադրական դատարանի՝ հայ-թուրքական արձանագրություններին նվիրված նիստին մասնակցած հայ քաղաքական գործիչները հույս են հայտնել, որ ՍԴ-ն  այս հարցի առնչությամբ անաչառ որոշում կընդունի։

Ինչպես լրագրողներին հայտնեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, Հայաստանի Սահմանադրական դատարանն իր որոշումով հստակություն կմտցնի հայ-թուրքական արձանագրությունների հարցում։

«Մենք դրական ենք գնահատում այն փաստը, որ Հայաստանի Սահմանադրական դատարանն ի գիտության է առել մեր կողմից նախօրեին դատարան փոխանցած հայտարարությունը։ Մեր նամակը նույնիսկ բազմացվել և բաժանվել է ՍԴ բոլոր անդամներին, այն կքննարկվի դատավորների՝ Հայաստանի Սահմանադրությանն արձանագրությունների համապատասխանության վերաբերյալ  խորհրդակցության ընթացքում»,- նշեց նա։

Ռուստամյանի խոսքերով, նման պայմաններում քննարկումն ավելի ամբողջական կլինի, իսկ որոշումը կընդունվի ժողովրդի շահերից համակողմանի ուսումնասիրման հիման վրա։ Միաժամանակ, Գերագույն մարմնի ներկայացուցիչը հիշեցրեց, որ Սահմանադրական դատարանի կողմից դիտարկվող հարցը բավական բարդ և կարևոր հարց է, և դեռևս ՍԴ պաշտոնական նիստից առաջ դրա մասին շատ է խոսվել։

«Վստահ եմ, որ ՍԴ անդամները գիտեն գործի էությունը և որոշում կընդունեն ավելի շուտ, քան նախատեսված է օրենքով, որը եռամսյա ժամկետ է սահմանում գործի լրիվ ուսումնասիրման համար»,- ավելացրեց Ռուստամյանը։

Միաժամանակ քաղաքական գործիչը նկատեց, որ արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչելու դեպքում ՀՅԴ-ն կշարունակի պայքարն Ազգային Ժողովում՝ այս կերպ փաստաթղթերի վավերացումը կանխելու նպատակով։

Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության քարտուղար, պատգամավոր Էդուարդ Շարմազանովն իր հերթին նշեց, որ Հայաստանի ՍԴ-ն ամբողջությամբ կուսումնասիրի հարցը և օբյեկտիվ և հրապարակային որոշում կընդունի։

«Հայ-թուրքական արձանագրությունները շատ կարևոր են մեզ համար, և դրանց քննարկման ժամանակ պետք է նկատի առնվի հասարակության բոլոր խավերի կարծիքը, այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որ Սահմանադրական դատարանը նկատի առնի նաև ՀՅԴ կարծիքը»,- ասաց Շարմազանովը՝ վստահություն հայտնելով, որ ՍԴ-ն կգործի օրենքի շրջանակներում։

Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: