480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+20
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը ցավակցական ուղերձ է հղել ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանի մահվան կապակցությամբ
10:42
12 Հունվարի 2010

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել հայ գիտնական, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախկին նախագահ, Հայկական ԽՍՀ Նախարարների խորհրդի նախկին նախագահ, ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանի մահվան կապակցությամբ։

«Խոր ցավով տեղեկացա ականավոր պետական և հասարակական գործիչ, ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանի մահվան մասին»,- ասվում է նախագահի՝ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրած հաղորդագրության մեջ։  

«Ֆադեյ Սարգսյանն արժանիորեն վայելում էր պետականության բարձր գիտակցությամբ օժտված, բանիմաց ու հեռատես գործչի համբավ, ում ողջ կենսագրությունը երկրին ու ժողովրդին անմնացորդ նվիրվելու վառ օրինակ է»,- ընդգծել է նախագահը։

Ըստ նրա, տարիներ շարունակ զբաղեցնելով ամենաբարձր պետական պաշտոններ` մինչև կյանքի վերջին օրը նա հավատարիմ մնաց մարդկային իր հատկանիշներին` ընդգծված համեստությանը, բարությանն ու ներողամտությանը:

«Ժամանակակիցները նրան միշտ կհիշեն իր բարի ժպիտով, որը միաժամանակ և քաջալերում, և պարտավորեցնում էր»,- ասել է երկրի ղեկավարը։ Նրա խոսքերով, ցանկացած աշխատանք կամ ոլորտ, որ ղեկավարվել է Ֆադեյ Սարգսյանի կողմից, հուսալիության ամուր պաշար և հաջողության լուրջ հավակնություններ է պարունակել:

«Մեծ է նրա` որպես կառավարության ղեկավարի ավանդը Հայաստանի զարգացման գործում։ Հմուտ ղեկավարի նրա կարողությունները լավագույնս դրսևորվել են նաև հանրապետության գիտական կյանքի կազմակերպման գործում` Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը և Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան ղեկավարելու տարիներին։

Կորստի այս ծանր պահին իմ ցավակցությունն եմ հայտնում հայրենիքի առաջ ծանրակշիռ ծառայություններ ունեցող մարդու ընտանիքին, հարազատներին ու գործընկերներին»,- ասվում է երկրի ղեկավարի ուղերձում։

Ֆադեյ Տաճատի Սարգսյանը ծնվել է 1923թ.-ի սեպտեմբերի 18-ն, Երևանում: Սովորել է Երևանի ճարտարագիտական համալսարանում (1940-1942թթ.), ավարտել է Ս.Մ. Բուդոննու անվան ռազմական էլեկտրատեխնիկական ակադեմիան (1942-1946թթ): 1977թ.-ն նշանակվել էր Հայաստանի ԽՍՀ Նախարարների խորհրդի նախագահ:

Ֆադեյ Սարգսյանը Հայաստանի գիտությունների ակադեմիայի տեխնիկական գիտությունների դոկտոր էր (1971), Ինֆորմատիկայի միջազգային ակադեմիայի անդամ (1995), Պորտուգալիայի պատմության ակադեմիայի անդամ (1995), Ճարտարագիտական միջազգային ակադեմիայի պատվավոր անդամ (1994), Փարիզի «Արարատ» Միջազգային ակադեմիայի պատվավոր անդամ (1994), Հայաստանի փիլիսոփայության ակադեմիայի անդամ (1991), Տեղեկատվության մշակման միջազգային դաշնության գլխավոր վեհաժողովի անդամ (1995), Գիտությունների միությունների միջազգային ասոցիացիայի գլխավոր վեհաժողովի անդամ (1993): Սարգսյանը զբաղեցնում էր ՀՀ վարչապետի խորհրդատուի պաշտոնը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: