483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+4
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական մշակութային կենտրոնների թվի աճի միտում է նկատվում Ռուսաստանում. Սփյուռքի նախարարություն
15:43
29 Դեկտեմբերի 2009

Հայկական մշակութային կենտրոնների թվի աճի միտում է նկատվում Ռուսաստանի տարբեր շրջաններում, երեքշաբթի 2009 թվականի ամփոփիչ մամուլի  ասուլիսում հայտարարեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։ 

«Ռուսաստանում հայկական սփյուռքի կառույցների ենթակայության տակ է գտնվում նրա ամենահզոր հատվածը։ Բացի այդ, վերջին ժամանակներս ռուսաստանյան տարբեր մարզերում նկատվում է հայկական մշակութային կենտրոնների թվի աճի միտում»,- ասաց Հակոբյանն՝ ընդգծելով, մասնավորապես, Կալինինգրադի և Օրենբուրգի մարզերի, Կրասնոդարի երկրամասի հայկական համայնքների ակտիվությունը։

Ըստ նրա, այդ կապակցությամբ Սփյուռքի նախարարությունը սկսել է «հայկական տան» մոդելի մշակումը, որն ընդգրկում է այնպիսի հաստատություններ, ինչպիսիք են դպրոցները, գրադարանները, թանգարանները, պատկերասրահները։

«Դա կօգնի հայերին ավելի շատ համախմբվել հայկական կենտրոնների շուրջ, որտեղ էլ որ նրանք ապրեն»,- ավելացրեց Հակոբյանը։

Նախարարը նշեց, որ «հայկական տան» մոդելի ստեղծման և հետագա տարածման նախագիծը քննարկվում է ճարտարապետների հետ, որպեսզի հետագայում ներկայացվի այն հայկական համայնքների ղեկավարներին և ստեղծվի այնտեղ, որտեղ բնակվում են սփյուռքահայության ներկայացուցիչները։

«Նախարարության աշխատանքի համար հիմնական նպատակային խումբը երիտասարդությունն է, և մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի նախարարության ծրագրերը գրավիչ լինեն նրա համար»,- ընդգծեց Հակոբյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: