486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-10
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանին 2010թ.-ին ոչ մեծ տնտեսական աճ է սպասվում. ՀՀ ԿԲ նախագահ
12:47
29 Դեկտեմբերի 2009

Հայաստանին 2010թ.-ին ոչ մեծ տնտեսական աճ է սպասվում, կարծում է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

«2010թ.-ին Հայաստանին սպասվում է չնայած ոչ մեծ, սակայն դրական տնտեսական աճ», - ասաց Ջավադյանը՝ պատասխանելով www.armbanks.am կայքում կազմակերպված օն-լայն ասուլիսի հարցերին:

Նրա խոսքերով, 2009թ.-ի ընթացքում ԿԲ-ն իր հրատարակումներում բազմաթիվ անգամ նշել է, որ կանխատեսումների համաձայն, հանրապետությունում տնտեսական անկումը կհասնի ամենաբարձր կետին 2009թ.-ի երրորդ կիսամյակում: Ջավադյանը հիշեցրեց, որ 2009թ.-ի հունվար-հուլիսին տնտեսական անկումը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հասել էր 18,5 տոկոսի:

«Սակայն ՀՀ կառավարության և Կենտրոնական բանկի կողմից ձեռնարկված համակարգված հակաճգնաժամային միջոցառումների շնորհիվ՝ արդեն օգոստոսին հաջողվեց թևակոխել տնտեսական ակտիվության վերականգնման փուլ և արդյունքում՝ 2009 թ.-ի հունվար-նոյեմբերին գրանցվեց տնտեսական անկման տեմպերի դանդաղում, որը կազմեց 16 տոկոս», - ասաց նա:

Ջավադյանը նշեց, որ ճգնաժամի ազդեցությամբ բացահայտվեցին հայկական տնտեսության թույլ կողմերը, որոնց մասին բազմիցս խոսել են կառավարությունը, Կենտրոնական բանկն ու միջազգային կազմակերպությունները: ՀՀ Կենտրոնական բանկի նախագահը դրանց թվին դասեց, մասնավորապես, դիվերսիֆիկացման ցածր մակարդակը, «երկար» փողերի հետ աշխատող ինստիտուտների պակասը, մրցակցային դաշտի անարդյունավետությունը, ինչպես նաև գների թույլ ճկունությունն ու ոչ բավարար գրավիչ ներդրումային միջավայրը:

«Մենք լիահույս ենք, որ վերը նշված խնդիրների լուծմանն ուղղված կառավարության միջոցառումները կտան իրենց դրական արդյունքները՝ ուժեղացնելով տնտեսության դիմադրողականությունն ու մրցունակությունը», - ասաց նա:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ: