486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-8
Եղանակը Երևանում
Հայ
Ընդդիմադիր ՀԱԿ-ը դատապարտում է իր կողմնակիցներին ծեծի ենթարկելու փաստը
18:16
28 Դեկտեմբերի 2009

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը դատապարտում է խորհրդարանի պատգամավորի թեկնածու, «Հայկական ժամանակ» ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավին մասնակցող կողմնակիցներին ծեծի ենթարկելը։   

«Մենք հավաստի տեղեկատվություն ունենք այն մասին, որ մեր կողմնակիցների վրա երեկ տեղի ունեցած անբարոյական հարձակման կազմակերպիչներից մեկը Հայաստանի Ազգային Ժողովի իշխող խմբակցության պատգամավոր Ռուբեն Սադոյանն է»,- երկուշաբթի լրագրողներին հայտնեց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը։

Դեկտեմբերի 27-ին Երևանում վեց մարդ ծեծի է ենթարկվել, ովքեր, ավելի ուշ պարզվել է, որ Նիկոլ Փաշինյանի թեկնածությանն օգտին քարոզչություն անցկացնող՝ ՀԱԿ-ի կողմնակիցներ են եղել: Տուժածների խոսքերով, իրենց վրա են հարձակվել 30 հոգի՝ զինված մետաղյա ձողերով ու կաստետներով, և սկսել են ծեծեել:

Զուրաբյանը վստահություն հայտնեց, որ հարձակումը կազմակերպվել է Արա Սիմոնյանի («Ազգային Միաբանություն» կուսակցության անդամ) նախընտրական շտաբի անդամների կողմից, որին աջակցում են իշխանությունները։

Միաժամանակ նա գոհունակություն հայտնեց Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավի գործընթացից։

 «Մենք հսկայական ընտրազանգված ունենք, և իշխանությունները դա հասկանում են, այդ իսկ պատճառով ամեն կերպ փորձում են թուլացնել ընդդիմությանը»,- ընդգծեց Զուրաբյանը։

Իր հերթին Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբի ղեկավար Դավիթ Մաթևոսյանը նշեց, որ տուժածները որևէ օրինախախտում չեն կատարել։

 «Քանի որ մենք այլ ելք չունենք, չէ՞ որ գործնականորեն բոլոր հայկական հեռուստաալիքներն իշխանությունների ազդեցության տակ են, ապա մեր կողմնակիցները սկսել են ընտրական օրենսգրքի համաձայն պարզապես թռուցիկներ տարածել, իսկ նրանց նկատմամբ անբարոյական և դաժան հարձակում են իրականացրել»,- ասաց Մաթևոսյանը։

ԿԸՀ-ի՝ լրացուցիչ ընտրություններ անցկացնելու որոշումը պայմանավորված է նրանով, որ սեպտեմբերի 7-ին 10-րդ ընտրատարածքից մեծամասնական համակարգով ազգային ժողովի պատգմավոր ընտրված Խաչատուր Սուքիասյանը կամավոր վայր է դրել պատգամավորական լիազորությունները:

Խոշոր ձեռներեց և խորհրդարանի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն ավելի քան մեկ տարի գտնվում էր հետախուզման մեջ՝ Երևանում մարտի 1-2-ի զանգվածային անկարգությունների կապակցությամբ։

2009թ. սեպտեմբերի 1-ին Սուքիասյանը հանձնվել է իրավապահներին: Որպես կասեցման միջոց ընտրվել է կալանքը: Սակայն արդեն սեպտեմբերի 4-ին նա ազատ է արձակվել՝ չբացակայելու մասին ստորագրությամբ։

Ներկայում 10-րդ ընտրատեղամասում մեծամասնական համակարգով ՀՀ ԱԺ լրացուցիչ ընտրություններին մասնակցելու դիմում է ներկայացրել ՀՀ յոթ քաղաքացի՝ Հմայակ Հովհաննիսյանը (անկուսակցական), Վլադիմիր Կոստանյանը (անկուսակցական), Նիկոլ Փաշինյանը (անկուսակցական), Արա Սիմոնյանը (անկուսակցական), Ռաֆայել Այվազյանը (ՀՅԴ), Էդուարդ Մադաթյանը (անկուսակցական), և Դավիթ Հակոբյանը (Հայաստանի մարքսիստական կուսակցություն):-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: