478.62
+0.08
550.51
-1.2
8.1
+0.01
+24
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանն այս տարի հաջողությունների է հասել աստղագիտության մասսայականացման մեջ. աստղագետ
17:56
28 Դեկտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը 2009թ.-ին հաջողությունների է հասել աստղագիտության մասսայականացման մեջ, ասաց Հայաստանում Աստղագիտության տարվա ծրագրի համակարգող, Հայկական աստղագիտական կազմակերպության Արեգ Միքայելյանը:

Երկուշաբթի ԳԱԱ-ում կայացավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայտարարած Աստղագիտության համաշխարհային տարվա փակմանը և Հայաստանում դրա արդյունքների ամփոփմանը նվիրված միջոցառում:

«Տարին հագեցած էր ինչպես աստղագիտության ոլորտում տեղի ունեցող պրոֆեսիոնալ իրադարձություններով, այնպես էլ՝ այդ ուղղությամբ հասարակական ակտիվությամբ»,- հայտարարեց նա: 

Ըստ նրա, այս տարի գլխավոր խնդիրներից մեկն էր որքան հնարավոր է, լավ ներկայացնել աստղագիտությունը բնակչությանը, և որոշակի հաջողություններ այդ գործում ձեռք են բերվել:

Նա նշեց, որ չնայած երկրի փոքր չափսերին և թույլ զարգացած տնտեսությանը, գիտությունը Հայաստանում պետք է զարգանա դրան «անհամաչափ» և վերականգնի իր առաջատար դիրքերը: 

«Հայաստանում անցկացվել են մի շարք թեմատիկ միջոցառումներ, որոնց շարքում գլխավոր տեղը զբաղեցրել են համաշխարհային ճանաչում ունեցող հայ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի 100 ամյակին նվիրված հանդիսությունները»,- իր ողջույնի խոսքում ասաց ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:

Համբարձումյանի ծննդյան տարեդարձը՝ սեպտեմբերի 18-ը, Հայաստանում Աստղագիտության օր է հայտարարվել, սահմանվել է Համբարձումյանի անվ. միջազգային մրցանակ, իսկ Երևանում բացվել է ականավոր աստղաֆիզիկոսի արձանը: 

Մարտիրոսյանը հայտարարեց, որ դիմել է Երևանի քաղաքապետին քաղաքում պլանետարիում բացելու համար: 

Ինչպես հայտնեց ԳԱԱ նախագահը, 2009թ.-ին Բյուրականում անցկացվել է «Աստղագիտությունը և հասարակությունը» թեմայով երկրորդ ամառային դպրոցը ԵՊՀ ուսանողների համար, հայկական աստղագիտական ընկերության տարեկան ժողովը, հայ-ֆրանսիական աստղագիտական համաժողովը, «համակարգչային գիտությունն ու Տեղեկատվական տեխնոլոգիաները» գիտաժողովը (CSIT-2009) և դպրոցականների շրջանում՝ աստղագիտության հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլը:

Հայաստանում աստղագիտության համաշխարհային տարվա շրջանակներում միջոցառումների թվում են եղել նաև հայ ճանաչված աստղաֆիզիկոսների հոբելյաններին նվիրված սեմինարները, Բյուրականի աստղադիտարանում կազմակերպվել են մի շարք հանդիպումներ և ընդունելություններ լրագրողների, զբոսաշրջիկների, գործակալությունների ղեկավարների, արտասահմանյան երկրների դեսպանների, ճարտարապետների և նկարիչների համար:

Կայացավ «Ես և տիեզերքը» թեմայով երիտասարդ նկարիչների ցուցահանդեսը, ԵՊՀ-ում և Երևանի մի շարք դպրոցներում անցկացվեցին գիտահանրամատչելի սեմինարներ: Կայացան քննարկումներ պատմաբանների, հնագետների հետ, բուսաբանների հետ քննարկվեցին աստղակենսաբանության ոլորտում համագործակցության հարցեր: Լիովին նորացվեց ու կատարելագործվեց Հայկական աստղագիտական ընկերության ինտերնետային էջը:

«Մեր գլխավոր նպատակներից մեկը Բյուրականի աստղադիտարանը աստղագիտության տարածաշրջանային կենտրոն դարձնելն է և դրա միջազգային վարկանիշը բարձրացնելը»,- հայտարարեց Մարտիրոսյանը:

Նա ասաց նաև, որ 2009թ.-ին առաջին անգամ Հայաստանը պետական սատարման և հովանավորների օգնության շնորհիվ պարտքեր չունի Միջազգային աստղագիտական միության առաջ, այդ իսկ պատճառով միությունը մյուս տարի  կհովանավորի Բյուրականում երրորդ միջազգային աստղագիտական ամառային դպրոցի անցկացումը:

Միջոցառման շրջանակներում կայացավ մրցանակների հանձնում աստղագիտական կրթության ոլորտում ներդրումների համար, գիտության ոլորտում հաջողությունների, աստղագիտության ոլորտում ներդրումների համար: Հայկական ընկերություններին շնորհվեցին պատվոգրեր աստղագիտության զարգացմանը ցուցաբերած օգնության, իսկ լրագրողներին՝ աստղագիտության ոլորտի իրադարձությունները լուսաբանելու համար:

Լավագույն կին-աստղագետ ճանաչվեց Ելենա Նիկողոսյանը, լավագույն երիտասարդ աստղագետ՝ Լուսինե Սարգսյանը: Պարգևատրվեցին միջազգային աստղագիտական օլիմպիադայում ոսկի նվաճած դպրոցականներ Հայկ Հակոբյանն ու Հայկ Թեփանյանը: -0-   

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: