478.3
+0.07
574.1
-0.3
8.31
+0.05
+24
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԺ խոսնակն ազատ մամուլը ժողովրդավարության կարևոր նվաճումներից է համարում
15:58
28 Դեկտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կարծում է, որ ազատ մամուլը հայկական ժամանակակից ժողովրդավարության կարևորագույն նվաճումներից է:

«Ազատ մամուլը հայկական ժամանակակից ժողովրդավարության կարևորագույն նվաճումներից է»,- երկուշաբթի խորհրդարանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Աբրահամյանը:

Խոսնակը նշեց, որ անձամբ չափազանց մեծ կարևորություն է տալիս երկրում ազատ մամուլի դերակատարությանը՝ համարելով, որ այն ազատ ժողովրդավարական պետության կառուցման երաշխիք է: Աբրահամյանը կարծում է, որ խոսքի ազատությունը բացարձակ արժեք է, և մամուլն իրավամբ է չորրորդ իշխանություն համարվում:

«Իշխանությունն ու յուրաքանչյուր պաշտոնատար անձ պետք է իմանան, պետք է զգան ազատ մամուլի ներկայությունը, որը պետք է անաչառ լինի: Չորրորդ իշխանությունը պետք է հասարակությանը տեղեկացնելու գործիք լինի, հենց այդպիսի մամուլն է կարող ձևավորել ազատ ու անաչառ հասարակական կարծիք»,- հայտարարեց  նա»

Աբրահամյանը նշեց, որ միշտ ընդունում է քննադատությունը, եթե այն արդարացի է, փորձում է դրանից համապատասխան եզրակացություններ անել: Միաժամանակ խորհրդարանի նախագահն ընդգծեց, որ չափազանց սուբյեկտիվ քննադատությունը խնդիրներ չի լուծում:

Խոսնակն անձամբ շնորհակալություն հայտնեց հայկական մամուլի ներկայացուցիչներին ազատ հասարակական կարծիք ձևավորելու համար և շնորհավորեց բոլորի Նոր Տարին:

Երկար տարիների անաչառ աշխատանքի համար հովիկ Աբրահամյանի անունից անվանական ժամացույցներ ստացան մամուլի մի շարք ներկայացուցիչներ՝ «Նոյյան Տապան» գործակալության լրագրող Գայանե Մելիքյանը, «Ինտերֆաքս» գործակալության թղթակից Տիգրան Լիլոյանը, «Առավոտ» թերթի լրագրող Մարգարիտ Եսայանն ու «Հայոց» աշխարհ» օրաթերթի լրագրող Գևորգ Հարությունյանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: