487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը 2009 թ.-ին տարածաշրջանի առաջնորդներից մեկն էր. իշխող կուսակցություն
13:20
28 Դեկտեմբերի 2009

Հայաստանն անցնող տարում աշխարհին ներկայացավ որպես տարածաշրջանային առաջնորդներից ու տարածաշրջանում օրակարգը ձևավորող երկրներից մեկը, ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

«Չնայած, որ տարին ծանր էր, սակայն արտաքին քաղաքականության ճակատում Հայաստանը ճշտեց իր դիրքը, և մեր քաղաքական կշիռը բարձրացավ, մասնավորապես, հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում», - երկուշաբթի ասաց նա «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում:

Շարմազանովը նշեց, որ եթե տարեսկզբին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կրում էր կիսատ բնույթ, ապա տարվա արդյունքներով մենք ունենք ստորագրված արձանագրություններ, և ուժի բոլոր համաշխարհային կենտրոնները, այդ թվում նաև ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Ռուսաստանը, բացառությամբ Ադրբեջանի, ողջունել են նախագահ Սարգսյանի քայլերը:

«Բոլորն արձանագրեցին, որ արձանագրություններում չկան նախապայմաններ, ավելին՝ այդ մասին առաջին անգամ հրապարակավ հայտարարեց նաև Էրդողանը Վաշինգտոնում», - ասաց նա:

Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

Խոսելով ղարաբաղյան խնդրի մասին՝ Շարմազանովը նշեց, որ ԵԱՀԿ երկրների նախարարների հայտարարություններում՝ ի հեճուկս Ադրբեջանի ոչ կառուցողական և ռազմատենչ հայտարարությունների, ընդունվել է ուժի կիրառումը բացառող կետ:

Անդրադառնալով Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններին՝ Շարմազանովը նշեց, որ դրանք բավականին ինտենսիվ զարգանում են, մասնավորապես, տեղի են ուենցել նախագահների երկկողմ բազմաթիվ հանդիպումներ:

«ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի մասնակցությունը բարձրանում է, և պատահական չէ, որ Բորդյուժան Հայաստանը համարել է ՀԱՊԿ-ի լոկոմոտիվ», - ընդգծեց նա՝ ավելացնելով, որ ինտենսիվորեն զարգանում են նաև ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։