484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+13
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում 2009 թ.-ին թրաֆիքինգի զոհ է դարձել 60 մարդ. Ոստիկանություն
11:06
28 Դեկտեմբերի 2009

Հայաստանում 2009 թ.-ին բացահայտվել և թրաֆիքինգի զոհ է ճանաչվել 60 մարդ, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

«Հետագա աջակցության նպատակով բացահայտված զոհերից  22-ը ուղղորդվել են հասարակական կազմակերպություններ։ Որպես մեղադրյալ ներգրավվել է 10 անձ, որոնցից մեկի վերաբերյալ գործը կարճվել է, չորսը գտնվում են կալանքի տակ, երկուսն արդեն դատապարտվել են, իսկ չորսի նկատմամբ հետախուզում է հայտարարված», - ասվում է տեղեկատվության մեջ:

ՀՀ ոստիկանության տվյալների համաձայն՝ ընդհանուր առմամբ ներկայումս թրաֆիքինգի մեղադրանքով հետախուզման մեջ է 20 անձ։ Տեղեկատվության մեջ նշվում է, որ քրեական օրենսգրքի 132 (մարդկանց առևտուր) և 132.1 (Մարմնավաճառության կամ սեռական այլ շահագործման, հարկադիր աշխատանքի կամ ծառայությունների, ստրկության կամ ստրկությանը հավասարազոր վիճակի կամ կախյալ վիճակի հասցնելու, ինչպես նաեւ մարդու օրգանները վերցնելու նպատակով մարդկանց հավաքագրելը, փոխադրելը, հանձնելը, թաքցնելը կամ ստանալը բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, առեւանգելու, խարդախության, այլ խաբեության, իշխանությունը չարաշահելու կամ վիճակի խոցելիությունն օգտագործելու կամ մեկ այլ անձնավորության վերահսկող անձի համաձայնությունն ստանալու նպատակով՝ վճարման կամ շահ ստանալու տեսքով կաշառելու միջոցով) հոդվածների հատկանիշներով  2009 թ. ընթացքում ընդհանուր առմամբ դատապարտվել է 10 անձ:

«2009 թ. ընթացքում ոստիկանության կողմից լուրջ աշխատանք է կատարվել թրաֆիքինգի դեմ պայքարի ուղղությամբ, ինչի արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի 132 և 132.1 հոդվածների հատկանիշներով վարույթ է իրականացվել՝ 15 քրեական գործերով։Դրանցից 7-ը 2008 թ. հարուցված և 2009 թ. փոխանցված գործեր են», - ասվում է տեղեկատվության մեջ:

ՀՀ ոստիկանության տվյալների համաձայն՝ վեց գործերով հայտնաբերվել և տուժող են ճանաչվել ևս 21 զոհեր և նոր 2 անձանց մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 132 և 132.1 հոդվածներով, 1 գործ (աշխատանքային թրաֆիքինգ) կարճվել է։

Երեք  քրեական գործեր նախորդ տարիներին հարուցված, կասեցված, այնուհետև 2009-ին վերսկսված գործեր են, որոնցով հայտնաբերվել և տուժող են ճանաչվել 12 նոր զոհ և3 նոր նձի մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 132 և 132.1 հոդվածներով։

«Քրեական չորս գործեր հայտնաբերվել և հարուցվել են 2009-ին։ Դրանցից մեկը, որ վերաբերում էր ՀՀ-ից Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային թրաֆիքինգին, կարճվել է քրեական դատավարական օրենսգրքի 35 հոդվածով: Մյուս երեքով հայտնաբերվել և տուժող են ճանաչվել 14 զոհ։ Մեղադրյալները չորսն են», - ասվում է տեղեկատվության մեջ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: