482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+20
Եղանակը Երևանում
Հայ
Նախագահը կոչ արեց լրագրողներին անաչառ գրել հայկական պետության տարեգրությունը
16:35
26 Դեկտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շաբաթ ՀՀ նախագահի նստավայրում ընդունելության էին հրավիրվել զանգվածային լրատվության միջոցների շուրջ երկու հարյուր ներկայացուցիչներ, որոնց նախագահը կոչ արեց անաչառ և ամբողջական գրել հայկական պետության տարեգրությունը։

«Մի քանի օրից մենք հրաժեշտ կտանք 2009 թվականին, որը լի էր բուռն իրադարձություններով և հիշարժան զարգացումներով: Գաղտնիք չէ, որ ձեր խոսքը, ձեր դիրքորոշումն ու կեցվածքն իսկապես ազդեցիկ են մեր հասարակության համար, քանզի այդ իրադարձությունների մասին մեր ժողովուրդն առաջին հերթին տեղեկանում է հենց ձեզնից»,- ասաց երկրի ղեկավարը:  

Հետևաբար, ինչպես նշեց նախագահը, հայկական պետության տարեգրությունը գրում են նաև լրագրողները:

«Իմ ցանկությունն է ու մաղթանքը, որ այդ տարեգրությունը լինի հնարավորինս անաչառ և ամբողջական։ Պատկերացրեք ապագա պատմաբանի վիճակը, որ փորձելու է նաև այսօրվա մամուլի էջերը թերթելով` պատկերացում կազմել մեր այսօրվա Հայաստանում տեղի ունեցող գործընթացների և առկա մթնոլորտի մասին։ Խոստովանենք` միշտ չէ, որ նա կունենա լիարժեք պատկերացում, միշտ չէ, որ հրապարակումները կկարողանան ծառայել որպես հավաստի սկզբնաղբյուր կամ չեն բերի կողմնակալ եզրակացությունների»,- ընդգծեց նախագահը։

«Մենք գնահատում ենք ձեր բարդ, երբեմն նաև քաղաքացիական խիզախություն պահանջող աշխատանքը։ Համոզված եղեք, որ մեր երկրում առկա տարբեր խնդիրների վերաբերյալ ցանկացած, նորից եմ կրկնում, անշահախնդիր և սրտացավ հրապարակում  արժանանում ու արժանանալու է համապատասխան ուշադրության, և դուք ձեր հրապարակումներով, ահազանգերով, բարձրաձայնած խնդիրներով օգնում եք իշխանությանը` զերծ մնալու սխալներից, ժամանակին կանխելու դրանք և չկորցնելու զգոնությունը»,- հավելեց նա։

Երկրի ղեկավարը լրագրողներին մաղթեց, որ նոր տարում նրանք երկրի ու ժողովրդի մասին մեծաքանակ ուրախալի լուրեր հաղորդելու առիթներ ունենան։

«Երբ աշխարհի որևէ անկյունում դժբախտություն է պատահում, այդ մասին խոսում են բոլորը։ Որքան մեծ է դժբախտությունն, այնքան մեծ են արձագանքն ու լսարանը։ Ցանկանում եմ, որ 2010 թվականին մեծ լսարան ու արձագանք ապահովեն բացառիկ հաջողությունների մասին լուրերը, գիտական հայտնագործությունները, մարզական մեծ նվաճումները և այն ամենն, ինչը երջանիկ պահեր է նվիրում մարդկանց»,- ասաց նախագահը։

Նա մաղթեց նաև, որ նոր տարում նաև նրանց եռանդուն ջանքերի շնորհիվ ունենանք քաղաքական ազատությունների, ժողովրդավարության և հանդուրժողականության այնպիսի մակարդակ, որ մեր լրագրողներից ու քաղաքացիներից մեծ համարձակություն չպահանջվի անկեղծ խոսք ասելու, որևէ տեսակետ հնչեցնելու կամ լրագրողական հետաքննություն վարելու համար։

«Կարծում եմ, որ 2009 թվականը արդյունավետ էր մեր լրատվական ողջ դաշտի համար: Օգտվելով առիթից` շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն լրագրողներին, ովքեր տարվա ընթացքում լուսաբանել են Հանրապետության Նախագահի և Նախագահի աշխատակազմի գործունեությունը»,- ասաց նախագահը:

Նա վստահություն հայտնեց, որ համագործակցելով, նաև հակադիր տեսակետները մատնացույց անելով՝ մենք առաջ ենք տանելու մեր երկիրն ու հասարակությունը և եկող՝ 2010 թվականը դառնալու է այդ առաջընթացի խոսուն վկան։

«Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ` Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Ցանկանում եմ, որ 2010թվականին լինեք ակտիվ, անաչառ և սկզբունքային: Շնորհավոր Նոր տարի»,- ասաց նախագահը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։