478.42
-0.15
561.67
-0.12
8.1
+0.05
+32
Եղանակը Երևանում
Հայ
Խոջալուում տեղի ունեցած «ողբերգության» մասին նոր ադրբեջանական ֆիլմը հիմնված է ստի ու ապատեղեկատվության վրա. ՀՀ ՊՆ
19:13
25 Դեկտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 25  դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Նախօրեին համացանցում հայտնված Խոջալուի մասին ադրբեջանական հերթական «ֆիլմը», որտեղ «հյուրասեր և խաղաղասեր» ադրբեջանցիները պատմում են Խոջալուի «ողբերգության» մասին, հիմնված է ստի ու ապատեղեկատվության վրա, ասվում է ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հայտարարության մեջ: Ակնհայտ ստի վրա կառուցված ադրբեջանական հերթական քարոզչական «ֆիլմում» առկա են բազմաթիվ կեղծ տեղեկություններ և խեղաթյուրված փաստեր:

«Լկտի սուտ են Զորի Բալայանի «գրած» գրքից մեջբերումները: Դեռ ամիսներ առաջ այս մասին հայտարարել է հենց Զ. Բալայանը, նշելով, որ ինքն այդպիսի գիրք չի գրել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Ֆիլմում» նշվում է, որ Խոջալուից փախած բնակիչները գնդակահարվել են հայկական Նախիջևանիկ գյուղի մոտ: Այս փաստը նույնպես չի համապատասխանում իրականությանը, քանի որ 1992թ. փետրվարին Աղդամի մոտակայքում գտնվող Նախիջևանիկ գյուղը հայկական զինուժի վերահսկողության տակ չէր:

««Ֆիլմն» ավարտվում է հուզիչ, սրտաճմլիկ երաժշտությամբ և, իբր թե զոհերի ու դեպքի ականատեսների լուսանկարներով: Ընդամենը 1-2 րոպե որոնումից հետո պարզ է դառնում, որ լուսանկարներից մեկը վիրավոր հայ երեխայի լուսանկար է, որը տպագրվել է «Комсомолец Кузбаса» թերթի 1991թ. դեկտեմբերի 5-ի համարում, իսկ հոդվածը կոչվում է «Долгая дорога в Эркеч»: Նշված հոդվածի էլեկտրոնային տարբերակը տեղադրված է http://www.press.karabakh.info կայքում:

Մնում է միայն ադրբեջանական ագիտպրոպի աշխատակիցներին խորհուրդ տալ ավելի ուշադիր լինել և այնպիսի կեղծիքներ անել, որ այդքան ակնառու չլինեն և հեշտությամբ չբացահայտվեն»,- ասվում է ՀՀ Պաշտապնության նախարարության հայտարարության մեջ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։