487.3
+1.08
565.32
+1.55
8.22
+0.02
+12
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԻՆ-ը պրոֆիլակտիկ աշխատանքներ կանցկացնի ժամանցային հաստատություններում
18:31
25 Դեկտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը ամանորյա տոների նախաշեմին պրոֆիլակտիկ աշխատանքներ է անցկացնում ժամանցային հաստատություններում դժբախտ պատահարների կասեցման նպատակով, ուրբաթ լրագրողներին հայտնեց ԱԻՆ ղեկավար Մհեր Շահգելդյանը:

«Ամանորի նախաշեմին մենք կօգտագործենք ձեռքի տակ եղած բոլոր տեսչական հնարավորությունները այն հաստատություններն այցելելու համար, որտեղ կանցկացվեն ամանորյա միջոցառումներ»,- նշեց նախարարը:

Նա ընդգծեց, որ պրոֆիլակտիկ միջոցառումներ անցկացնելու մասին են վկայում Պերմի ողբերգական դեպքերը, ինչպես նաև համանման պատահարները Ինդոնեզիայում և Ֆիլիպիններում:

Շահգելդյանը նշեց, որ ժամանցային օբյեկտների սեփականատերերը զգուշացվում են իրենց վրա պատասխանատվություն կրելու մասին, հաստատությունների հրշեջ անվտանգության խախտումների ի հայտ գալու դեպքում նրանց հանձնարարություններ կտրվեն ուղղել թերությունները մինչև ամանորյա տոները:

Բացի այդ, նախարարի խոսքերով, ժամանցային հաստատությունների սեփականատերերը զգուշացվում են շենքի ներսում հրդեհավտանգ հրավառությունների անցկացման անթույլատրելիության մասին:  

«Մեզ համար ամենակարևորը մարդկանց կյանքն ու անվտանգությունն է»,- ընդգծեց նախարարը՝ հավելելով, որ այն հաստատությունները, որոնք չեն համապատասխանի անվտանգության պահանջներին, այս տոների ընթացքում չեն աշխատի:

Նա կոչ արեց հաստատությունների սեփականատերերին ավելի պատասխանատու լինել՝ հիշեցնելով, որ խոսքը մարդկանց առողջության ու կյանքի մասին է:

Նախարարը հայտնեց նաև, որ ԱԻՆ ծառայությունները տոների ընթացքում խիստ պատրաստության մեջ կլինեն: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։