483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
0
Եղանակը Երևանում
Հայ
2009 թվականի դեկտեմբերը Հայաստանում անսովոր տաք է. Հայհիդրոմետ
18:06
25 Դեկտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 25  դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. 2009 թվականի դեկտեմբերը Հայաստանում անսովոր տաք է, ուրբաթ հայտարարեց Հայհիդրոմետի օպերատիվ հիդրոօթերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը։

«Այս տարվա ցուցանիշները կարելի է համարել ամենաբարձրը վերջին հարյուր տարվա ընթացքում։ Կարելի է ասել, որ այս իրավիճակը մոտենում է անոմալիայի»,- ասաց Պետրոսյանը։

Նրա խոսքերով, առանձին օրերին Երևանում և Արարատյան դաշտավայրում արձանագրվել է 15 աստիճան տաքություն ըստ Ցելսիուսի, Մեղրիում՝ 20 աստիճան, իսկ Կապանում՝ 19 աստիճան։ Նա նշեց, որ նման տաք դեկտեմբերներ արձանագրվել են 1937, 1938, 1963 և 1967 թվականներին։

Պետրոսյանը նշեց, որ Հայաստանի հարավում շատ տաք եղանակի պատճառով Մեղրի քաղաքի մերձակայքում սկսել են բողբոջել բալենիներն, իսկ Արարատյան դաշտավայրում՝ վաղահաս դեղձենիներն ու ծիրանենիները։

«Երբ միջին օրական ջերմաստիճանը նորմայից բարձր է 5 աստիճանով հինգ օր անընդմեջ, բնությունն աստիճանաբար սկսում է արթնանալ։ Եթե նման իրավիճակը երկար շարունակվի, ապա դա մի փոքր կսպառնա վեգետացիոն ժամանակահատվածին»,- ասաց Պետրոսյանը, նշելով, որ ներկայում Հայաստանի գյուղատնտեսության համար լուրջ վտանգ չկա։

Նա հայտնեց նաև, որ Հայհիդրոմետի մասնագետների տվյալների և վերլուծության համաձայն, օդի բարձր ջերմաստիճանը ձմռանը երկրաշարժի նախադրյալ չէ։

Երևանի, Արարատյան դաշտավայրի և Հայաստանի լեռնային շրջանների համար օդի միջին օրական ջերմաստիճանի նորմը դեկտեմբերին կազմում է զրոյից ցածր մեկ աստիճան, իսկ ներկայում գրանցվում է 5-6 աստիճան տաքություն։ 

Ներկայում միջին օրական ջերմաստիճանն առանձին դեպքերում նորմայից բարձր է 6-10 աստիճանով։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: