484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+15
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի և ԱՄԷ-ի արտգործնախարարությունների քաղաքական առաջին խորհրդատվություններն անցկացվեցին Երևանում
17:12
25 Դեկտեմբերի 2009

Դեկտեմբերի 24-25-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցան Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների  արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական առաջին խորհրդատվությունները:

«Հայկական պատվիրակությունը ղեկավարում էր փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը, Էմիրաթական պատվիրակությունը`  ԱՄԷ ԱԳ նախարարի առաջին տեղակալ Թարեք Ալ Հեյդանը»,- ասված է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության տրչամադրած հաղորդագրության մեջ:

Խորհրդատվություններն անցկացվեցին երկու փուլով: Առաջին` քաղաքական, տարածաշրջանային ու միջազգային հիմնախնդիրներ և երկրորդ` երկկողմ  առեւտրատնտեսական ու կրթամշակությին համագործակցության հարցեր:

Քաղաքական քննարկումների ժամանակ անդրադարձ եղավ ՀՀ եւ ԱՄԷ միջեւ գոյություն ունեցող երկկողմ քաղաքական հարաբերություններին, որը հայկական կողմից բարձր գնահատվեց, և ցանկություն հայտնվեց դրանք ավելի զարգացնելու և ընդլայնելու: Նման գնահատական տրվեց նաև էմիրաթական կողմից: Կարեւորվեց երկու երկրների բարձրաստիճան պաշտոնատար անձանց փոխայցելությունների և հանդիպումների անհրաժեշտությունը: Մասնավորապես նշվեց, որ 2009թ.-ին նկատելի էր երկու երկրների   բարձրաստիճան փոխայցելությունների հաճախականությունը եւ կարեւորվեց նման դինամիկայի պահպանման անհրաժեշտությունը:

Անդրադարձ կատարվեց տարածաշրջանային հարցի կարգավորման խնդիրներին: Մերձավորարեւելյան հարցերի շուրջ տեսակետներ փոխանակելուց հետո կարեւորվեց հարցի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: ԱՄԷ փոխարտգործնախարարը համառոտ ներկայացրեց իր երկրի եւ արաբական աշխարհի տեսկետները հարցի կարգավորման վերաբերյալ:

ՀՀ համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդատվությունների երկրորդ փուլի ընթացքում տեղի ունեցան շահագրգիռ քննարկումներ երկկողմ տնտեսական հարաբերությունների, այդ թվում գյուղատնտեսության, գիտատեխնիկական, կրթամշակութային համագործակցության և ստորագրված փաստաթղթերի ու հետագա համագործակցությանը վերաբերող տարբեր հարցերի շուրջ:

ԱՄԷ ԱԳ պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի և ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի հետ:

ԱՄԷ պատվիրակությանը ընդունեց նաև ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:ար Էդվարդ Նալբանդյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: