480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+25
Եղանակը Երևանում
Հայ
Ձայնագրվածքի չթույլատրված օգտագործումը Հայաստանում վարչական իրավախախտում կլինի
16:59
25 Դեկտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Օրենսգրքում Հաստատված կարգի խախտումներով համերգների ժամանակ ձայնագրվածքների օգտագործման համար պատասխանատվություն նախատեսող վարչական իրավախախտումների մասին ուղղումների նախագիծը հայկական խորհրդարանի ուշադրության կենտրոնում է, ուրբաթ լրագրողներին հայտնեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: 

Ըստ նրա, ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող դահլիճներում ձայնագրվածքի օգտագործման նկատմամբ վերահսկողությանը խստացման մասին մշակույթի նախարարի հրամանագրից հետո, գերատեսչության աշխատակիցները ուշադիր հհետևում են դրա կատարմանը:

Մասնավորապես, Պողոսյանը հայտնեց, որ Մշակույթի նախարարության աշխատակիցները ձայնագրվածքով ելույթ ունենալու երկու դեպք են գրանցել: Ընդ որում արտիստները այդ քայլը հիմնավորել են վատ ինքնազգացողությամբ, սակայն բացատրական աշխատանքներից հետո հրաժարվել են ելույթից:

«Կարգադրության հանդեպ արձագանքը սկզբից բուռն էր: Կարծում եմ, որ այն էմոցիոնալ, բայց անհիմն արձագանք էր»,- ասաց նախարարը:

Ըստ նրա, Մշակույթի նախարարությունը ոչ թե արգելել է ձայնագրվածքները, այլ հանդիսատեսին դրա գործածման մասին տեղեկացնելու՝ պաշտոնական պահանջ ներմուծել: 

Պողոսյանն ընդգծեց, որ այսօր այդ խնդիրն ընդհանուր առմամբ լուծված է:

2009 թ.-ի փետրվարին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն խստացվում է ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող դահլիճներում ձայնագրվածքի օգտագործման նկատմամբ վերահսկողությունը։

Հրամանագրի համաձայն, պետական համերգների և միջոցառումների անցկացման նպատակով դահլիճների վարձակալության պայմանագրերում պարտադիր կարգով սահմանվում են միայն կենդանի երգեցողության (фонограмма-) ապահովման վարձակալի (օգտագործողի) պարտավորություն` բացառելով որևէ ձայնագրվածքի (фонограмма+) գործածումը։

Այլ համերգներ և միջոցառումներ կազմակերպելու նպատակով դահլիճների վարձակալության պայմանագրերում պարտադիր կարգով սահմանվում են վարձակալի պարտավորությունը` կենդանի երգեցողության (фонограмма-) կատարման կամ ձայնագրվածքների (фонограмма+) օգտագործման վերաբերյալ տեղադրել տեսանելի և ընթեռնելի տեղեկույթ համերգի կամ միջոցառման մասին հայտարարություններում, գովազդային հոլովակներում, ազդագրերում, բուկլետներում ու տպագիր այլ նյութերում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:50
28 Հունիսի 2017
Արդարադատության նախարարը մեկնաբանել է Հայաստանում 2018 թ.-ին թավշյա հեղափոխության հավանականությունը
Դավիթ Հարությունյանը չորեքշաբթի մեկնաբանել է երկրում թավշյա հեղափոխություն իրականացնելու հավանականութունը 2018 թ.-ի ապրիլին:
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից: