480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+29
Եղանակը Երևանում
Հայ
Սևանա լճի մակարդակը 2009թ.-ին, 2008թ.-ի համեմատ, ավելացել է 40 սմ-ով. Բնապահպանության նախարարություն
16:57
25 Դեկտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Սևանա լճի մակարդակը 2009թ.-ին, 2008թ.-ի համեմատ, ավելացել է 40 սմ-ով, ուրբաթ լրագրողներին հայտնեց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը՝ ամփոփելով 2009թ.-ի արդյունքները:

«2009թ.-ի դեկտեմբերի 24-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը 1899,24 մետր է, այն դեպքում երբ անցյալ տարվա միևնույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը 1898,8 մետր է կազմել, ինչը խոսում է այն մասին, որ այդ տարի Սևանա ջրի մակարդակը բարձրացել է 40 սմ-ով»,- ասաց Հարությունյանը:   

Ըստ նրա, Սևանա լճից ոռոգման նպատակով ջուր բաց թողնելը սկսվել է հունվարի 11-ին ու շարունակվել մինչև սեպտեմբերի 17-ը: Ընդ որում, ըստ նրա, երկրորդ անգամ ջուր է բաց թողնվել հոկտեմբերի 30-31-ին:

«Արդյունքում 2009թ.-ին ջրառի ընդհանուր թիվը 126 մլն խորանարդ մետր է կազմել, այն դեպքում երբ 2008 թ.-ին այդ թիվը 303 մլն խ/մ է եղել, ընդ որում 2008 և 2009 թթ.-ի միջև տարբերությունը 177 մլն խ/մ է»,- ընդգծեց նախարարը:

Հարությունյանը նշեց, որ տարեսկզբից մինչև դեկտեմբերի 23-ը «Արփա-Սևան» թունելով Սևանա լիճ է ներս թողնվել շուրջ 200 մլն խ/մ ջուր:

Նախարարը հայտարարեց նաև, որ տարածքների հեղեղման վնասակար ազդեցությունը կանխարգելելու նպատակով Սևանա լճի մակարդակի բարձրացման արդյունքում նախարարությունը 575 հա տարածքում անտառային տնտեսությունների մաքրման աշխատանքներ է տարել:  

Միևնույն ժամանակ, Հարությունյանի խոսքերով, 2009 թ.-ին ընդհանուր առմամբ Սևանա լիճ է լցվել 287 հազար մանրաձուկ, որից 147 հազարը Գեղարքունիքի իշխան և 140 հազար ամառային իշխան:

Ընդ որում, ըստ նրա, ձկնարտադրության զարգացմանը հատկացվել է 71 մլն 502 հազար դրամ:  

Միևնույն ժամանակ Հարությունյանն ասաց, որ 2009 թ.-ին Սևանա լճի անտառային տարածքի շուրջ 600 քառակուսի մետր մակերես մաքրվել է արտանետումներից:

Լրագրողների հարցին, թե նախարարությունը պայքարո՞ւմ է արդյոք ձկան որսի համար արգելված տեսակների (սիգ, իշխան) գողության դեմ, Հարությունյանը նշեց, որ դեկտեմբերին ընդունված օրենքի համաձայն պատժվում են բոլոր նրանք, ովքեր զբաղվում են ձկան ապօրինի որսով:  

Սևանա լիճը խոշորագույն բարձր լեռնային լիճ է Կովկասում։ Այն գտնվում է 1900 մ բարձրության վրա, ունի 1240 քառակուսի կմ մակերես, խորությունը հասնում է մինչև 83 մետրի։ Սևանա լիճ է հոսում 28 գետ, նրանից է սկիզբ առնում Հրազդան գետը (Արաքսի վտակը)։

Սևանա լիճը  խմելու ջրի միակ խոշոր երաշխավորված աղբյուրն է Հայաստանում և խոշորագույնը ողջ Կովկասում, ինչի պատճառով վաղուց հարց էր դրվել լճի ջրային պաշարների արդյունավետ օգտագործման մասին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։