481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
2009 թվականին Հայաստանն ամրացրել է արտաքին քաղաքականության իր դիրքերը. կուսակցության ղեկավար
16:37
25 Դեկտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 25  դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. 2009 թվականին Հայաստանն ամրացրել է արտաքին քաղաքականության իր դիրքերը, ուրբաթ հայտարարեց «Սահմանադրական իրավունք» Միության  կուսակցության առաջնորդ Հայկ Բաբուխանյանը։

«Նախքան նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնողական քաղաքականությունը Հայաստանն արտաքին քաղաքականության առումով երրորդ կարգի երկիր է եղել աշխարհում։ Իսկ այսօր մենք խաղացող ենք դարձել քաղաքական մեծ խաղում»,- ասաց Բաբուխանյանը, նշելով, որ դա 2009 թվականի ամենամեծ ձեռքբերումն է։

Նա նշեց նաև ղարաբաղյան հարցում արձանագրված հաջողությունները, որտեղ որոշակի ուղղումներ կատարվեցին, մասնավորապես, այն հարցում, որ Հայաստանի համար ամենակարևորը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչումն է։

Արտաքին քաղաքականության նշանակալի իրադարձություններից Բաբուխանյանը նշեց նախագահ Սարգսյանի համահայկական շրջայցը։

«Առաջին անգամ Հայաստանի ղեկավարը հանդես եկավ որպես ողջ հայության առաջնորդ, իսկ աշխարհը տեսավ, որ հայերը համաշխարհային ազգ են, ոչ միայն 38 հազար քառակուսի կիլոմետր տարածքում ապրող բնակչություն»,- ասաց քաղաքագետը։

Բաբուխանյանը նաև կարևորեց այն, որ նախագահը հանդիպեսդ հենց սփյուռքի ներկայացուցիչների հետ։

Ըստ նրա, դա նշանակում է, որ հայերը, որպես միասնական ազգ, քննարկում էին իրենց շահերը։

Բաբուխանյանը նշեց, որ շրջայցի ընթացքում առաջացած բանավեճերը ծառայեցին նախագահի՝ արտաքին քաղաքականության որոշումների հստակեցմանը, որոնք արտացոլվեցին շրջայցին հաջորդած ուղերձում։

Ինչպես ասաց քաղաքական գործիչը, Հայաստանի արտաքին քաղաքականության ուղղումները շարունակվում են առայսօր։

«Նախագահի ելույթը ՀՀԿ համագումարում և նրա խոսքերն այն մասին, որ Թուրքիան համապատասխան պատասխան կստանա հարաբերությունների բարելավման և ղարաբաղյան հակամարտության հարցերը միմյանց կապելու դեպքում, դրա վկայությունն է»,- ասաց նա։

Նա նշեց նաև դրական փոփոխությունները Հայաստանի նկատմամբ ԵԽԽՎ-ում և այն նախադրյալները, որ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան կբարելավեն իրենց վերաբերմունքը ԼՂՀ նկատմամբ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: